Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 5
 
Համար 5Ամսաթիվ 24/03/2025 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՀԱՅԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌԱԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

 Խորհրդակցության սկզբում համայնքի ղեկավարի տեղակալն անդրադարձ կատարեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Հարությունյանին`

- Քննարկել և ներկայացնել տեղեկատվություն համայնքի Ծովագյուղ և Լճաշեն բնաավայրերում «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի և համայնքային ներդրումների վերաբերյալ.

Պ. Պետրոսյանին`

- Համագործակցելով քաղաքաշինության և հողաշինության բաժնի հետ շարունակել իրականացնել վարչարարություն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք գործունեության խախտումները էկոծառայության կողմից արձանագրվել է և ներկայացվել համայնքապետարան.

Մ. Ռաֆայելյանին`

- Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ՝ աղբահանության դիմաց գանձվող վարձավճարների հավաքագրման, դրանք ընթացիկ բյուջեում ներառելու համար.
- Նախապատրաստել Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի 1-ին եռամսյակի վերաբերյալ տեղեկատվություն.

Ն. Հարությունյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն համայնքի ՆՈՒՀ-երում տրամադրվող սննդի որակի, սննդակարգին առնչվող խնդիրների վերաբերյալ, հետևել մատակարարների կողմից ներկայացվող սննդի ժամանակացույցի պահպանմանը, արձանագրել խախտումները.

Ռ. Մանուկյանին`

- Համագործակցել վարչական ղեկավարների հետ և իրազեկել գյուղոլորտին վերաբերող ծրագրերին, ինչպես նաև գյուղարտադրանքի ապահովագրության վերաբերյալ.

Հ. Ղուկասյանին`

- Հետևել աճուրդների կազմակերպման գործընթացի պատշաճ կատարմանը և ժամկետների պահպանմանը.
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում սելավատարների, սելավավտանգ տարածքների վերաբերյալ.
- Ներկայացնել զեկուցագիր մարզպետի աշխատակազմի կողմից կատարված ստուգայցի ընթացքում արձանագրված խախտումների և դրանց ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ.
- Կատաել շրջայց և ներկայացնել տեղեկատվություն համայնքում 2025 թվականին նախատեսված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրում ներառված հիմնանորոգվող փողոցների առաջնահերթության վերաբերյալ.

Դ. Թորոսյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն միջազգային և տեղական դոնորներ կազմակերպությունների հետ մեկնարկած և առաջիկայում մեկնարկվող ծրագրերի, դրանց ուղղությունների վերաբերյալ.
- Հետևել համայնքում իրականացվող արևային համակարգերի տեղադրման աշխատանքների փաստաթղթավորմանը և ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner