02.06.25
Ամփոփելով 2025-ի մայիս ամիսը
|
Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել է 2025թվականի մայիս ամսվա վիճակագրությունը ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի պատասխանատու Գուրգեն Իգնաթևոսյանի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ այս տարվա մայիս ամսին կատարվել է ծննդյան ակտի 23 գրանցում, որից 4-ը՝ Սևան քաղաքում, Գեղամավան բնակավայրում` 2, Լճաշեն բնակավայրում՝ 5, Ծովագյուղ բնակավայրում՝ 2, Ծաղկունք բնակավայրում՝ 1, Նորաշեն բնակավայրում՝ 2, Վարսեր բնակավայրում՝ 5, Գագարին բնակավայրում` 2 ծնունդ: Մայիս ամսին գրանցվել է զույգի ծնունդ Նորաշեն բնակավայրում (աղջիկ, տղա): Գրանցված նորածիններից 8-ը աղջիկ է, 15-ը՝ տղա։ 2025թվականի մայիս ամսին գրանցված մահերի թիվը 23 է: Մայիս ամսվա ընթացքում ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում ...
Մանրամասն |
|
02.06.25
Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզի երեխաները՝ սպորտլանդիայի մասնակիցներ
|
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները Սևան համայնքում շարունակվում են Հունիսի 2-ին Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ սպորտլանդիա, որի ընթացքում երեխաները խաղ-մրցույթի միջոցով կարողացան տեսակավորել աղբը: Սպորտլանդիան համատեղել էր բնապահպանական և առողջ ապրելակերպի բաղադրիչները, որոնք հնարավորություն ընձեռեցին փոքրիկներին համադրելու հաճելին և օգտակարը: Սևան համայնքում մայիսի 10-ից անցկացվում են ԵՄ Կայուն էներգիայի օրերը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով: #CoMEast #EUSEW2025 #ԵՄԿայունԷներգիայիՇաբաթ2025 #ՍևանիՀամայնքապետարան #comeast https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0EWpyWi4C9JUhaFBYGGYNRT9vAzip7ASkUdExK367d8MdCtFRYvemaLijuNMaajBDl&id=100069030885767
|
|
02.06.25
Ներկայացվել են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով նկարչական մրցույթի աշխատանքներ
|
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը, որին Սևան համայնքը միացել է 2020 թվականից: Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիայի օրերը, որոնք անցկացվելու են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով: Ի թիվս համայնքում նախատեսված մեկտասնյակից ավելի միջոցառումների և նախաձեռնությունների, անցկացվել է նկարչական աշխատանքների մրցույթ երեխաների և երիտասարդների համար: Հայտարարված մրցույթի շրջանակներում Սևանի համայնքապետարանը ստացել է նկարչական թեմատիկ աշխատանքներ: Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի են առնվելու նկարչական աշխատանքների հապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը: Հունիսի 9-ին կներկայացվեն մրցանակակիր ...
Մանրամասն |
|
|
|
02.06.25
Լավագույն. արդյունքների ժամանակը
|
Հունիսի 1-ին ամփոփվեց հեծանվային մարզաձևի ՀՀ Առաջնության (խճուղի) 4-օրյա մրցաշարը։ Պարգևատրմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Եղոյանը և ՀՀ հեծանվային մարզաձևերի Ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը։ «ՀՀ հեծանվասպորտի զարգացման հիմնադրամի» Սևանի մասնաճյուղի հեծանվորդ Սառա Մկրտչյանը նվաճեց 2-րդ և 3-րդ պատվավոր տեղերը՝ Սևան բերելով արծաթե և բրոնզե մեդալներ։ «ՀՀ հեծանվասպորտի զանգացման հիմնադրամի» Աբովյանի հեծանվորդ Դավիթ Մաթևոսյանը գրավեց 1-ին և 2-րդ պատվավոր տեղերը՝ նվաճելով մեկ ոսկի և երկու արծաթե մեդալ։ «ՀՀ հեծանվասպորտի զարգացման հիմնադրամի» գլխավոր մարզիչն է Արմեն ...
Մանրամասն |
|
02.06.25
Փոքրիկների օրն է մեկը հունիսի
|
Հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Սևան համայնքում իրականացվեցին մի շարք տոնական միջոցառումներ: Միջոցառումներն անցկացվեցին Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դիմացի հրապարակում: Ելույթ ունեցան Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 2 «Զարթոնք», թիվ 3 «Հեքիաթ», թիվ 4 «Գալիք» մանկապարտեզների, Սևանի համայնքային մշակութային կենտրոնի «Սևան», «Հայանե» պարային համույթների և «Վահագն» երգի խմբի սաները: Ամեն տարի այս օրը և համայնքային իշխանությունների, և անհատների կողմից երեխաների համար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Երեխաներին սպասում են նվերներն ու իրենց սիրած մուլտհերոսները: Տոնական ...
Մանրամասն |
|
01.06.25
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Իմ փոքրիկ բարեկամներ, սիրելի երեխաներ Շնորհավորում եմ ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ամռան առաջին օրը նշելով այս կարևոր ու պարտավորեցնող տոնը՝ միաժամանակ վերահաստատում ենք մեր հանձնառությունը յուրաքանչյուր երեխայի շահերի և իրավունքների պաշտպանության գործում։ Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք միաժամանակ պաշտպանում ու երաշխավորում ենք մեր լիարժեք ու ներդաշնակ ապագան: Երեխաների նկատմամբ հոգածությունն սկսվում է ընտանիքից, որի սահմաններն ընդլայնվում են հասարակության մեջ՝ նախադպրոցականից մինչև հանրակրթական և արտադպրոցական հաստատություններ: Այս շղթան չկտրելու համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուրս մեր տեղում, մեր լիազորությունների շրջանակում նպաստենք յուրաքանչյուր ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |