Խորհրդակցության սկզբում համայնքի ղեկավարն անդրադարձ կատարեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա հանձնարարականները:
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Նախապատրաստել համայնքի ավագանու 3-րդ նիստի օրակարգային հարցերը և առաքել խմբակցություններին. - Ապրիլի 26-ին նախատեսված շաբաթօրյակի կազմակերպչական հարցերի իրականացում, շաբաթօրյակի աշխատանքների իրականացման հանձնախմբի ստեղծում, սխեմաների կազմում՝ համագործակցելով վարչական ղեկավարների հետ. - Ապրիլին նախատեսված միջոցառումների, նախաձեռնությունների անցկացման նպատակով համագործակցել ՀՈԱԿ-ների տնօրենների հետ և լուսաբանել միջոցառումները.
Պ. Պետրոսյանին`
- Համագործակցելով քաղաքաշինության և հողաշինության բաժնի հետ շարունակել իրականացնել վարչարարություն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք գործունեության խախտումները էկոծառայության կողմից արձանագրվել է և ներկայացվել համայնքապետարան. - Նախապատրաստել համապատասխան գրություններ իրականացված աշխատանքների և վարչարարության վերաբերյալ.
Մ. Ռաֆայելյանին`
- Աղբահանության դիմաց գանձվող վարձավճարների հավաքագրման մասով կատարել բյուջետային վերանայումներ և ներկայացնել համայնքի ավագանու նիստին. - Խոշոր պարտք ունեցող հարկատուների ցուցակները թարմացնել, նախապատրաստել ծանուցումներ.
Ն. Հարությունյանին`
- Հետևել համայնքի ՆՈՒՀ-երում տրամադրվող սննդի որակին, մատակարարների կողմից ներկայացվող սննդի ժամանակացույցի պահպանմանը՝ արձանագրելով առկա խախտումները. - Համագործակցել ՀՈԱԿ-ների տնօրենների հետ՝ կազմակերպելով ապրիլ ամսին նախատեսված միջոցառումները. - 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Սևան համայնքի զինծառայողների հուշատեղի կառուցելու նպատակով կազմակերպել զոհվածների լուսանկարների հավաքագրման աշխատանքները.
Ռ. Մանուկյանին`
- Համագործակցել վարչական ղեկավարների հետ և իրազեկել գյուղոլորտին վերաբերող ծրագրերին, ինչպես նաև գյուղարտադրանքի ապահովագրության վերաբերյալ. - Համայնքում ծառատունկի կազմակերպման նպատակով ճշտել բնակավայրերի պահանջարկը և ներկայացնել տեղեկատվություն. - Բնակավայրեր առաքել «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրի» շրջանակներում շահառուների կողմից համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին ներկայացվող մասնակցության դիմումի օրինակելի ձևը» և որոշումը.
Մ. Մկրտչյանին`
- Հետևել աճուրդների կազմակերպման գործընթացի պատշաճ կատարմանը և ժամկետների պահպանմանը. - Կատարել շրջայց և ներկայացնել տեղեկատվություն համայնքում 2025 թվականին նախատեսված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրում ներառված հիմնանորոգվող փողոցների առաջնահերթության վերաբերյալ. - Խստորեն պահպանել բաժին մուտքագրված գրությունների, դիմումների կատարման ժամկետները.
Վարչական ղեկավարներին`
- Կազմակերպել բնակավայրի վարչական տարածքում գտնվող, դեպի զբոսաշրջավայրեր տանող ճանապարհների, պատմամշակութային վայրերի ու դրանց հարակից տարածքների մաքրման աշխատանքները. - Ապրիլի 26-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակին ընդառաջ իրականցնել նախապատրաստական աշխատանքներ, ներկայացնել մաքրման համար նախատեսված տեղամասերը, պահանջվող տեխնիկայի վերաբերյալ տեղեկատվություն. - Մասնակցային բյուջետավորման ծրագրի՝ գաղափար-առաջարկների հավաքագրման նպատակով աշխատանքներ իրականացնել բնակիչների հետ. - Կազմակերպել «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրի» շրջանակներում շահառուների կողմից դիմումների ներկայացման գործընթացը: |