Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը, վարչական ղեկավարները, և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ
Հանձնարարվեց`
Ա. Հովհաննիսյանին`
- Ներկայացնել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2023թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն. - Նոր ուսումնական տարվա առթիվ կատարել շրջայցեր համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատություններում, գույքագրել առկա խնդիրները. - Ներկայացնել համայնքում Անկախության օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումների ծրագիրը` համագործակցելով արտադպրոցական հաստատությունների տնօրենների հետ.
Ա. Հարությունյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն Սևան համայնքի Զովաբեր և Ծովագյուղ բնակավայրերի խմելու ջրի հետ կապված ստուգումների և արձանագրությունների վերաբերյալ.
Ա. Ղուկասյանին`
- Համայնքում կազմակերպել հանրային լսում 2024թվականի համար ներկայացվող սուբվենցիոն հայտերի ներկայացման համար. - Ներկայացնել տեղեկատվություն համայնքի բնակավայրերում ներկայացվող ծրագրերի վերաբերյալ, կազմակերպել դրանց լուսաբանման գործընթացը. - Սեպտեմբերի 21-ին կազմակերպվող միջոցառումների լուսաբանման նպատակով համագործակցել տեղակն հեռուստաընկերության հետ. - Բնակավայրերում կազմակերպել Անկախության օրվան նվիրված ակցիաներ.
Զ. Հարությունյանին`
- Համագործակցելով վարչական ղեկավարների հետ` ներկայացնել հաշվետվություն համայնքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների և բերքատվության վերաբերյալ.
Մ. Մկրտչյանին`
- Շարունակել 2024թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջացման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրումը. - Հսկողություն սահմանել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքում իրականացվող շինարարական օբյեկտների շինաշխատանքների նկատմամբ` համագործակցելով վարչական ղեկավարների հետ. - Ներկայացնել առաջարկություններ և դիտարկումներ համայնքի տարածական պլանավորման աշխատանքների վերաբերյալ. - Ժամանակին և պատշաճ պատասխանել բաժին մակագրված գրություններին. - Իրականացված վարչական վարույթների, աճուրդների և մրցույթների վերաբերյալ հայտարարություններն ուղարկել Ազդարար կայքէջ` պահպանելով ժամկետները.
Վարչական ղեկավարներին`
- Բնակավայրերում բացառել ինքնակամ կամ ապօրինի շինարարական աշխատանքների իրականացումը, անօրինական շինաղբի և հողալցման դեպքերը: Նման դեպքեր հայտնաբերելիս անմիջապես դիմել Սևանի համայնքապետարան հետագա գործընթացը կազմակերպելու համար. - Այրված խոզանի ու բուսական մնացորդների կանխարգելելու նպատակով բացատրական աշխատանքներ իրականացնել բնակչության շրջանում. - Սևանի համայնքապետարան ներկայացնել 30.000 և ավելի դրամ ապառք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկատվություն` ըստ եկամտատեսակների: Վեկտոր պլյուս ծրագրի մասով ֆիզիկական և իրավաբանական անձանց հողի, շինությունների փոխադրամիջոցների գույքահարկի պարտատերերի քանակը, գումարները առանձին-առանձին: |