Խորհրդակցության սկզբում համայնքի ղեկավարի տեղակալն անդրադարձ կատարեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա հանձնարարականները
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Կազմակերպել թափոնների տեսակավորման հետ կապված ֆոկուս խմբային քննարկումները, հավաքագրել քննարկման մասնակիցներին. - Շարունակել համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի հետ կապված աշխատանքները՝ համագործակցելով այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամների հետ. - Հետևել աշխատակիցների ամենամյա արձակուրդների տրամադրման ժամանակցույցի պահպանմանը. - Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ՝ ներկայացնել տեղեկատվություն 2021-2025 թվականներին աղբահանության և սանմաքրման համար ձեռքբերված տեխնիկայի, գործող աղբամուղների վերաբերյալ. - Արտադպրոցական ՀՈԱԿ-ներին տալ հանձնարարական համապետական միջոցառումներին մասնակցելու, իրականացվող միջոցառումների վերաբերյալ.
Ա. Հարությունյանին`
- Ներկայացնել հաշվետվություն Հունգարիայի Բալատոնալմալդի քաղաք կատարած այցի, հանդիպումների վերաբերյալ. - Կազմակերպել համայնքում սոցիալական աջակցության տրամադրման ծրագրերի իրականացման գործընթացը.
Պ. Պետրոսյանին`
- Համագործակցելով քաղաքաշինության և հողաշինության բաժնի հետ շարունակել իրականացնել վարչարարություն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք գործունեության խախտումները էկոծառայության կողմից արձանագրվել է և ներկայացվել համայնքապետարան.
Մ. Ռաֆայելյանին`
- Կազմել Սևան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը և ներկայացնել հաստատման. - Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ՝ աղբահանության դիմաց գանձվող վարձավճարների հավաքագրման, դրանք ընթացիկ բյուջեում ներառելու համար. - 2025 թվականի բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ՝ ներառելով համայնքում իրականացվող ծառատունկի համար համապատասխան գումարներ. - Նախապատրաստել Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի 1-ին եռամսյակի վերաբերյալ տեղեկատվություն.
Ն. Հարությունյանին`
- Համաձայն համայնքի ղեկավարի կարգադրությունների՝ իրականացնել ստուգում շրջայցեր համայնքի ՆՈՒՀ-եր և ներկայացնել համապատասխան զեկուցագրեր արդյունքների վերաբերյալ. - Համագործակցել ՀՈԱԿ-ների հետ և ներկայացնել տեղեկատվություն իրականացվող միջոցառումների վերաբերյալ.
Ռ. Մանուկյանին`
- Համագործակցել վարչական ղեկավարների հետ և ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների, դրանց ընթացքի վերաբերյալ.
Հ. Ղուկասյանին`
- Հետևել աճուրդների կազմակերպման գործընթացի պատշաճ կատարմանը և ժամկետների պահպանմանը.
Դ. Թորոսյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն GIZ հայաստանյան գրասենյակի կողմից ներկայացված ծրագրային ուղղությունների, դրանց ընթացքի վերաբերյալ. - Հետևել համայնքում իրականացվող արևային համակարգերի տեղադրման աշխատանքների փաստաթղթավորմանը և ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: |