Բնակավայրերի վարչական ղեկավարներ Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Վերանայել համայնքի ղեկավարի խորհրդականների պաշտոնի անձնագրերը և հստակեցնել ՏԻՄ բնագավառների նկատմամբ համակարգման գործառույթները. - Հետևել փաստաթղթաշրջանառությանը. - Ի մի բերել համայնքային (ըստ բնակավայրերի) հիմնախնդիրները ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնելու համար. - 2025 թվականի համար համայնքի կողմից ներկայացվող սուբվենցիոն հայտերի վերանայում անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում. - Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզի լիցենզավորման գործընթացով պայմանավորված՝ ուղարկել պաշտոնական նամակներ այն կազմակերպություններին, որոնց անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է տարածքներ մանկապարտեզի շենքից. - Ներկայացնել տեղեկատվություն Սևան համայնքի դպրոցներ 2024-2025 ուստարում հաճախող 1-ին դասարանցիների վերաբերյալ.
Մ. Ռաֆայելյանին`
- Համայնքի 2024 թվականի առաջիկա ամիսներին բյուջեի եկամուտների հավաքագրման կազմակերպման գործընթացի ուղղությամբ իրականացնել աշխատանքներ՝ համագործակցելով վարչական ղեկավարների հետ. - Շարունակել աշխատանքները խոշոր պարտք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկման ուղղությամբ, կազմակերպել նրանց կողմից պարտքերի վճարման գործընթացը.
Ա. Հովհաննիսյանին`
- Հայտնաբերել պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաներին և ներկայացնել տեղեկատվություն. - Կատարել շրջայցեր համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատություններ և հավաքագրել ՀՈԱԿ-ներում նոր ուսումնական տարվա հետ կապված առաջնահերթությունները և խնդիրները, ներկայացնել տեղեկատվություն.
Ռ. Մանուկյանին`
- Համագործակցել վարչական ղեկավարների հետ և աջակցել բնակավայրերում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին, բերքահավաքը սահմանված ժամկետներում իրականացնելու գործընթացին. - Գերատեսչություններին ներկայացնելու համար նախապատրաստել համապատասխան տեղեկատվություն-հաշվետվություններ գյուղատնտեսական աշխատանքների մասով. - Հավաքագրել բնակավայրերում առկա հիմնախնդիրները՝ կապված գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հետ.
Պ. Պետրոսյանին`
- Շարունակել աշխատանքները համայնքի տարածքում ինքնակամ տեղադրված կառույցների սեփականատերերի հետ, ըստ անհրաժեշտության նախապատրաստել փաստաթղթեր վարչական վարույթ իրականացնելու համար. - Պատրաստել հաշվետվություն ՆՈՒՀ-եր կատարած այցերի և ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ.
Մ. Մկրտչյանին`
- Շարունակել մշտադիտարկման աշխատանքները համայնքի տարածքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ. - Շարունակել վարույթների հարուցումը համայնքի տարածքում ինքնակամ շինությունների, ապօրինի տեղադրված տաղավարների սեփականատերերի նկատմամբ. - Կազմակերպել համայնքի վարչական տարածքով անցնող ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներն ավարտին հասցնելու գործընթացը.
Վարչական ղեկավարներին`
- Ժամանակին ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների կատարման վերաբերյալ. - Ներկայացնել բնակավայրերում ընթացող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն: |