Այսօր: Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 11
 
Համար 11Ամսաթիվ 07/07/2025 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ՌԱԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Բնակավայրերի վարչական ղեկավարներ Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին հանձնարարականները:

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ հուլիսի 13-ին Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման կապակցությամբ.
- «Թափոնների տեսակավորումը սկզբնաղբյուրում» ծրագրի շրջանակներում համագործակցել ծրագրի դերակատարների հետ, նախապատրաստվել հուլիսի 26-ին տեղի ունեցող բացման արարողությանը.
- Համայնքի կողմից սպասրակվող բնակավայրերում ջրօգտագործման թույլտվություններ ձեռք բերելու նպատակով համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, նախապատրաստել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը.
- Կազմակերպել Սևան համայնքից «Թափոնաթոն» միջոցառմանը մասնակից երեխաների տեղափոխումը Երևան.
- Լուսաբանել համայնքում իրականացվող սուբվենցիոն և ընթացիկ աշխատանքները.

Մ. Ռաֆայելյանին`

- Ներկայացնել հաշվետվություն համայնքի առաջին կիսամյակի բյուջեի կատարողականի վերաբերյալ.

Ն. Հարությունյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում սեպտեմբերի 27-ին և 28-ին կայանալիք Եվրոպայի օրերի միջոցառումների վերաբերյալ.
- Համագործակցել համայնքային կազմակերպությունների և երիտասարդական կենտրոնի հետ և նախապատրաստել Երիտասարդության օրվան նվիրված միջոցառումների ցանկը.

Ռ. Մանուկյանին`

- Համագործացել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և ներկայացնել բնակավայրերում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը.
- Ներկայացնել տեղեկատվություն պետական գյուղատնտեսական ծրագրերից օգտվող բնակիչների վերաբերյալ ըստ բնակավայրերի.

Մ. Մկրտչյանին`

- Իրականացնել մշտադիտարկում համայնքում պետական և այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ.
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում առկա ինքնակամ շինությունների վերաբերյալ.
- Կատարել շրջայցեր, տեղում ծանոթանալ իրականացվող շինաշխատանքներին և ներկայացնել առաջարկություններ.
- Իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող մեքենաների կայանման գծանշման աշխատանքներ և ներկայացնել հաշվետվություն.

Դ. Թորոսյանին՝

- «Թափոնների տեսակավորումը սկզբնաղբյուրում» ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում հուլիսի 26-ին նախատեսված ծրագրի մեկնարկի կազմակերպչական և տեխնիկական աշխատանքների իրականացում.
- Ամփոփել համայնքում 2024 թվականին իրականացված ծրագրերը, ներկայացնել տեղեկատվություն ընթացիկ ծրագրերի վերաբերյալ.

Ա. Ավետիսյանին՝

- Շարունակել 2025 թվականի համար հաստատված սուբվենցիոն ծրագրերի մասով մրցույթների անցկացման, պայմանագրերի կնքման գործընթացը և ներկայացնել տեղեկատվություն.

Վարչական ղեկավարներին`

- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում իրականացվող բարեկարգման աշխատանքների վերաբերյալ.
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում հակահամաճարակային իրավիճակի վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner