Բնակավայրերի վարչական ղեկավարներ Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին հանձնարարականները:
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն Սևան համայնքում 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ. - Համագործակցել «Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրինության հետ և նախապատրաստել երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողության հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի փաթեթը. - Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և բնակավայրերից հավաքագրել բնակիչների կողմից բարձրաձանված երեքական հիմնախնդիր. - Կազմակերպել 2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի միջոցառման նախապատրաստական աշխատանքները. - «Թափոնների տեսակավորումը սկզբնաղբյուրում» ծրագրի շրջանակներում համագործակցել ծրագրի դերակատարների հետ, նախապատրաստել միջոցառումների պլան. - Համագործակցել «Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրինության հետ դպրոցի նոր շենքի բացման արարողության հետ կապված՝ ներկայացնելով կազմակերպչական և տեխնիկական խնդիրները. - Համագործակցել ՄԱԿ-ի պարենի գրասենյակի ներկայացուցիչների հետ Սևան քաղաքում գրասնեյակի բացման աշխատանքների հետ կապված.
Պ. Պետրոսյանին`
- Համագործակցելով քաղաքաշինության և հողաշինության բաժնի հետ՝ շարունակել իրականացնել վարչարարություն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք գործունեության խախտումները էկոծառայության կողմից արձանագրվել է և ներկայացվել համայնքապետարան, միաժամանակ աշխատանքային խմբի հետ կատարել տեղազննումներ՝ համապատասխան վարչական վարույթներ իրականացնելու համար.
Մ. Ռաֆայելյանին`
- Իրականացնել համակարգված աշխատանքներ համայնքի առաջին կիսամյակի բյուջեի եկամուտների հավաքագրման և պլանային ցուցանիշների կատարման ուղղությամբ.
Ն. Հարությունյանին`
- ՆՈՒՀ-երում իրականացնել մշտադիտարկում սննդի որակի, սաների հաճախումների, պարապմունքների անցկացման, փաստաթղթաշրջանառության ուղղությամբ. - Երաժշտական դպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողակարգը կազմակերպելու համար իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ համագործակցելով «Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրինության հետ. - Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և ներկայացնել տեղեկատվություն պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ.
Ռ. Մանուկյանին`
- Համագործացել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և ներկայացնել բնակավայրերում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը. - Ներկայացնել տեղեկատվություն պետական գյուղատնտեսական ծրագրերից օգտվող բնակիչների վերաբերյալ ըստ բնակավայրերի.
Մ. Մկրտչյանին`
- Կատարել շրջայց և ներկայացնել տեղեկատվություն համայնքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքի վերաբերյալ. - Իրականացնել մշտադիտարկում համայնքում պետական և այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ. - Ներկայացնել տեղեկատվություն համայնքում առկա ինքնակամ շինությունների վերաբերյալ. - Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և ներկայացնել տեղեկատվություն համայնքի տարածքում ինքնակամ տեղադրված խաչքարերի վերաբերյալ. - Կատարել շրջայցեր, տեղում ծանոթանալ իրականացվող շինաշխատանքներին և ներկայացնել առաջարկություններ.
Դ. Թորոսյանին՝
- Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ մասնակցային բյուջետավորման շրջանակներում ընտրված ծրագրերի իրականացման համար. - Ներկայացնել տեղեկատվություն համայնքում իրականցվող ծրագրերի, դրանց ընթացքի վերաբերյալ.
Ա. Ավետիսյանին՝
- Շարունակել 2025 թվականի համար հաստատված սուբվենցիոն ծրագրերի մասով մրցույթների անցկացման, պայմանագրերի կնքման գործընթացը և ներկայացնել տեղեկատվություն.
Վարչական ղեկավարներին`
- Ներկայացնել բնակավայրերում առկա հիմնախնդիրները. - Ներկայացնել տեղեկատվություն համայնքում իրականացվող բարեկարգման աշխատանքների վերաբերյալ.
|