Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Պայմանավորված ՀՀ Առողջապահական աշխատանքային տեսչական մարմնի կողմից Սևան համայնքում իրականացվող ստուգմամբ՝ բնակավայրերի վարչական ղեկավարներից հավաքագրել համապատասխան տեղեկատվություն բնակավայրում ստորգետնյա ջրաղբյուրների քարտեզների, խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական գոտիների պահպանման քարտեզների, ջրաղբյուրների անվանացանկի, ջրամատակարարումն ապահովող պահեստային և կարգավորող տարողությունների՝ օրվա կարգավորիչ ջրավազանների և նրանց տարողությունների վերաբերյալ. - Նախապատրաստել Սևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը. - Նոյեմբերի 18-ին տեղի ունեցող «Թափոնների կառավարումը Հայաստանում» ֆորումին մասնակցելու համար ցուցակագրել մասնակիցներին և ներկայացնել տեղեկատվություն. - Կազմակերպել Սևան համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատություններում ամենամյա գույքագրման գործընթացը.
Մ. Ռաֆայելյանին`
- Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ 2025թվականի բյուջեի կազմման ուղղությամբ. - Շարունակել աշխատանքները խոշոր պարտք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկման ուղղությամբ, կազմակերպել նրանց կողմից պարտքերի վճարման գործընթացը. - Կազմել ժամանակացույց թերահավաքված եկամուտների հավաքագրման մասով.
Ն. Հարությունյանին`
- Վերահսկել համայնքի ՆՈՒՀ-երում տեղի ունեցող թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների ընթացքը. - Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելիս հետևել հանձնաժողովի անդամների՝ դատական նիստերին մասնակցությունը. - Ներկայացնել տեղեկատվություն հանրակրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների վերաբերյալ՝ ներկայացնելով դուրս մնալու պատճառները. - Ամփոփել համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններում իրականացված մեդիագրագիտության միջոցառումները. - Նախապատրաստել Ֆրանսիայի ազգային հերոս Մ. Մանուշյանի անունով անվանակոչման վերաբերյալ փաստաթղթերը. - Շարունակել համայնքի արտադպրոցական հաստատություններում աշխատանքային խորհրդակցությունների անցկացումը. - Կազմակերել աշխատանքային խորհրդակցություններ համայնքի արտադպրոցական հաստատություններում.
Ռ. Մանուկյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքի ընթացքի վերաբերյալ. - Ներկայացնել տեղեկատվություն համայնքում թափառող կենդանիների ստերջացման աշխատանքների վերաբերյալ. - Համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին իրազեկել SIGMA ծրագրի վերաբերյալ. - Կազմակերպել և նոյեմբերի 15-ին համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել տեղի ունեցող խորհրդաժողովներին, որն անցկացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից՝ ներգրավմամբ բրիտանական «Е Co. Ltd» և հայկական ADWISE Consulting ընկերություններին' մշակելու Կանաչ կլիմայի հիմնադրամի (այսուհետ' ԿԿՀ) Պարզեցված հաստատման գործընթացի (SAP) ֆինանսավորման առաջարկ' «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում, անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» վերնագրով ծրագրի համար.
Պ. Պետրոսյանին`
- Շարունակել աշխատանքները համայնքի տարածքում ինքնակամ տեղադրված կառույցների սեփականատերերի հետ, ըստ անհրաժեշտության նախապատրաստել փաստաթղթեր վարչական վարույթ իրականացնելու համար.
Մ. Մկրտչյանին`
- Շարունակել մշտադիտարկման աշխատանքները համայնքի տարածքում պետական միջոցներով, սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ. - Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզի լիցենզավորման գործընթացը ավարտին հասցնելու համար կազմակերպել շենքի չափագրման աշխատանքները և նոր վկայականի ձեռքբերման գործընթացը. - Լճաշեն բնակավայրում գտնվող խորքային հորը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու համար փաստաթղթերի փաթեթը ներկայացնել կադաստրի կոմիտե. - Ներկայացնել տեղեկատվություն 2025 թվականի համար համայնքի կողմից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայության վերաբերյալ. - Ներկայացնել տեղեկատվություն ՀՀ-ին նվիրաբերվող բուժամբուլատորիաների նվիրաբերման գործընթացի վերաբերյալ.
Վարչական ղեկավարներին`
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում իրականացվող ծրագրերի և առաջնահերթությունների, ինչպես նաև ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: |