Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 17/02/2025 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌԱԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում համայնքի ղեկավարի տեղակալն անդրադարձ կատարեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Համագործակցելով բաժինների և կազմակեպությունների հետ՝ մշակել Սևան համայնքի ԱՌԿ-ի 2025 թվականի պլանը և ուղարկել համաձայնեցման.
- Լրամշակել սուբվենցիոն հայտերի վերաբերյալ ներկայացված դիտարկումները՝ համագործակցելով բաժինների և նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմող ընկերությունների հետ.
- Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացը մեկնարկելու նպատակով.
- Ջրային կոմիտե ներկայացնել համայնքի ավագանու համապատասխան որոշումները՝ Սեմյոնովկա բնակավայրում առկա հողատարածքները Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերությամբ հանձնելու համար.
- Հետևել աշխատակիցների ամենամյա արձակուրդների ժամանակցույցին.

Ա. Հարությունյանին`

- Հունգարիայի Բալատոնալմալդի քաղաքի հետ ապակենտրոնացված համագործակցության հուշագիր ստորագրելու համար իրականացնել նախապատրաստական աշխատանքներ.

Պ. Պետրոսյանին`

- Համագործակցելով քաղաքաշինության և հողաշինության բաժնի հետ շարունակել իրականացնել վարչարարություն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք գործունեության խախտումները էկոծառայության կողմից արձանագրվել է և ներկայացվել համայնքապետարան.

Մ. Ռաֆայելյանին`

- 2026թվականի համայնքին տրամադրվող դոտացիայի համար ներկայացնել ելակետային տվյալներ.
- Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ՝ աղբահանության դիմաց գանձվող վարձավճարների հավաքագրման, դրանք ընթացիկ բյուջեում ներառելու համար.

Ն. Հարությունյանին`

- Կազմել և ներկայացնել Սևան համայնքում 2025 թվականին կազմակերպվող միջոցառումների և իրադարձությունների ցանկը և ժամանակացույցը.
- Կատարել շրջայցեր համայնքի ՀՈԱԿ-ներ, հետևել հակահամաճարակային վիճակին, ջերմայն ռեժիմին, ՆՈՒՀ-երում տրվող սննդին ներկայացվող չափորոշիչներին.

Ռ. Մանուկյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերի անասնաբույժների գործունեության վերաբերյալ.
- Մշակել 2026 թվականին համայնքի կողմից ներկայացվող բնապահպանական ուղղվածության սուբվենցիոն ծրագրի հայտ.

Մ. Մկրտչյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն համայնքի բնակավայրերում կառուցապատումների վերաբերյալ.
- Հետևել աճուրդների կազմակերպման գործընթացի պատշաճ կատարմանը և ժամկետների պահպանմանը.

Դ. Թորոսյանին`

- Իրականացնել վերահսկողություն Սևան համայնքում իրականացվող էներգաարդյունավետության ծրագրի նկատմամբ.
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում 2025 թվականին նախատեսված և արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի վերաբերյալ.
- 2025 թվականին նախատեսված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար համագործակցել նախագծա-նախահաշվային փաստաթղթեր ներկայացված կազմակերպությունների հետ նրանց կողմից թերությունների վերացման մասով.


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner