Նպատակ | Իրականացվող աշխատանքների արդյունքում Սևան համայնքում ակնկալվում է բյուջեի 100 տոկոս հավաքագրման ապահովում, ներդրումների աճ, նպատակային և հասցեական ծրագրերի իրականացում, ՏԻՄ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, ներհամայնքային ենթակառուցվածքների բարելավում, միջհամայնքային համագործակցության խթանում, բնակարանային ֆոնդի պահպանությանը միտված ծրագրերի իրականացում, նախադպրոցական, արտադպրոցական, մարզամշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավում, զբոսաշրջային գործի որակական բարելավում, հիմնական ծառայությունների հասանելիություն ունեցող տնային տնտեսությունների քանակի աճ, աշխատատեղերի ստեղծում, տեղական ռեսուրսների օգտագործման հնարավորությունների հստակեցում, բնակչության կենսամակարդակի բարձրացում, քույր քաղաքներ ցանցի ընդլայնում, նորարական գաղափարների ներդրում: |