Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 83
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 83


Զեկ. ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ

«ՍԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ, համաձայն 2021 թվականի նոյեմբերի 25-ին կնքված պայմանագրի և գործող Հուշագրի, «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամի կողմից անհատույց օգտագործվում էին հատկացված տարածքները, պայմանագրի՝ 2025 թվականի ապրիլի 14-ին լուծվելու փաստը, հիմք ընդունելով «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի լիազորված անձի դիմումը, Սևան քաղաքում երեխաների և մեծահասակների վերականգնողական կենտրոնների գործունեության կարևորությունը և անհրաժեշտությունը՝ 

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, Գեղարքունիք մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 17 / 1 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքից (վկայական՝ 14082025-05-0052) 290.13քմ ընդհանուր մակերեսով տարածքը և 58.37քմ մակերեսով ինքնակամ շինությունները, համաձայն հատակագծի, անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին մանկական վերականգնողական կենտրոնի գործունեության կազմակերպման համար:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, Գեղարքունիք մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 17 / 1 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքից (վկայական՝ 14082025-05-0052) 172.87 քմ տարածքը, համաձայն հատակագծի, անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին մեծահասակների վերականգնողական կենտրոնի գործունեության կազմակերպման նպատակով:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner