Ղեկավարվելով ՀՀ կառավարության՝ 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետի պահանջները՝ 1. Համաձայնություն տալ Սևան համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2025 թվականի հողային հաշվեկշռին /կից՝ Ձև 22/: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |