Ծրագիր N 1
|
| Ժամանակահատված | 17/05/2023 - 17/05/2026 |
| ԿարգավիՃակ | Գործողության ժամկետի մեջ է
|
| Անվանում | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ |
| Նպատակ | Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի հնգամյա զարգացման ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքն է, որը հնարավորություն է տալիս առավել իրատեսական և առարկայական դարձնել նախատեսվող ծրագրերը: Եթե համայնքի զարգացման ծրագիրը հաստատվում է մեկ անգամ՝ ավագանու լիազորությունների ամբողջ ժամանակահատվածի համար ապա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվում և հաստատվում է յուրաքանչյուր տարի` առաջիկա երեք տարիների համար: Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով` հնարավորություն տալով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար: Համայնքային ոլորտային գերակայությունները որոշվում են ինչպես համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի գերակայությունների, այնպես էլ ՀՀ կառավարության ծրագրերի առաջնահերթ ուղղությունների հիման վրա: Սոցիալ-մշակութային ոլորտներում կարևորվում են սոցիալական ապահովության խնդիրները` ուշադրություն դարձնելով անապահով ընտանիքներին, թոշակառուներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանվածության և հաշմանդամների համար լուծում պահանջող ուղղությունները: |
| Իրականացնող կազմակերպություն(ներ) | ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ |
| Ֆինանսավորող(ներ) | |
| Ծրագրի ղեկավար | |
| Բովանդակություն | |
| Կից փաստաթղթեր |
(7.98 Մբ) |
|
| Հաշվետվություններ | |
|