|
31.10.25
Իրազեկում
|
|
Իրականացվում են փոփոխություններ՝ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում․ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը։ Ըստ այդմ՝ ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, ովքեր դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող։ Սա հնարավորություն կտա ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքի մյուս անդամներին օգտվել ծրագրից։ շահառու ընտանիքների այն անդամները, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է նրանց 18 տարին, ցանկության դեպքում, հնարավորություն ...
Մանրամասն |
|
|
29.10.25
Ընդունելություն Սևանի համայնքապետարանում
|
|
Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Սևանի համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, ինչպես նաև Սևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի և զբոսաշրջության բաժնի պետ Դավիթ Թորոսյանը: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին՝ -թափառող շների վնասազերծման և նրանց կողմից հոշոտված ոչխարների դիմաց փոխհատուցմանը, -ձմեռվա համար վառելիքի, բնակարանների տանիքների, տների մասնակի վերանորոգման ...
Մանրամասն |
|
|
28.10.25
Իմանալ ավելին
|
|
Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որոնք միտված են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցմանն ու կատարելագործմանը։ Ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացման և ավտոմատ ներկայացման նոր մեխանիզմ։ Փոփոխությունների համաձայն. Հարկային մարմինը, իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, նախալրացնելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հայտարարագրերը։ Եթե ֆիզիկական անձը սահմանված ժամկետում փոփոխություններ չկատարի, հայտարարագիրը կհամարվի ներկայացված՝ առանց լրացուցիչ գործողությունների։ ...
Մանրամասն |
|
|
27.10.25
«Մարզական աշուն» շարքից
|
|
Օրերս Շիրակի մարզում կայացավ Արա Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցում էին նաև Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի թաեքվոնդոյի խմբի սաները։ Հուշամրցաշարին մասնակցող սևանցի մարզիկները ցուցաբերեցին լավագույն ու տպավորիչ արդյունքներ: Առաջին տեղ գրավեցին․ Դավիթ Կարապետյանը (2016թ․,25կգ, Կարմիր գոտի), Լյովա Շահբազյան (2015թ․,31կգ, Կապույտ գոտի), Տիգրան Մանուկյանը (2014թ․,36կգ, Կարմիր գոտի), Ներսես Ղազարյանը (2011թ․,45կգ, Սև գոտի) գրավեցին առաջին պատվավոր հորիզոնականը: Երկրորդ մրցանակային տեղ գրավեցին Էրիկ Գալստյանը (2011թ․,45կգ, Սև գոտի), Ռաֆիկ Դավթյանը (2010թ․,48 կգ, Սև գոտի) Մրցանակային երրորդ պատվավոր հարթակին կանգնեցին Արսեն Բադալյանը (2014թ․,28կգ, Կարմիր գոտի, Գարիկ ...
Մանրամասն |
|
|
24.10.25
Հուշամրցաշար՝ նվիրված 2020-ի 44-օրյա պատերազմում անմահացած Գորիս Հովսեփյանի հիշատակին
|
|
Հրազդան գետում, Սևանի ջրային մարզաձևերի դպրոցի նախաձեռնությամբ, անցկացվեց հերթական հուշամրցաշարը՝ նվիրված 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին: Հուշամրցաշարին մասնակցեցին 40-ից ավել մարզիկներ: Հաղթողները պարգևատրվեցին հուշամեդալներով և գավաթներով: Արդեն հինգերորդ տարին է, ինչ Սևանի Աշոտ Ավետիսյանի անվան ջրային մարզաձևերի դպրոցը նախաձեռնում և անցկացնում է բոյդարկաների և կանոեների հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին: Հիշեցնենք, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի բնակիչների նախաձեռնությամբ Ցամաքաբերդում կանգնեցվել է խաչքար և Արծիվ-հուշարձան՝ նվիրված Գորիս Հովսեփյանի հիշատակին: Սևանի թիվ 5 միջնակարգ դպրոցի ՆԶՊ առարկայի ...
Մանրամասն |
|
|
24.10.25
Իրազեկում
|
|
Ս/թ հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից Սևանի համայնքապետարանի վարչական շենքում կազմակերպվելու է քաղաքացիների ընդունելություն: Սևան համայնքի հարգելի բնակիչներ Ընդունելությանը մասնակցելու համար կարող եք հերթագրվել նախապես` այցելելով Սևանի համայնքապետարան` քաղաքացիների սպասարկման գրասենյակ (հասցե ք. Սևան, Նաիրյան 164, 2-րդ հարկ):
|
|
|
24.10.25
Ընթացքի մեջ է Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգումը
|
|
Այս օրերին ընթանում են Սևան համայնքի Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որը ներառված է 2025 թվականին իրականացվող «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում: Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է 9616քմ տարածք: Ծրագրի պայմանագրային արժեքը 147.638.000 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ: Ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ սահմանված ժամկետներում կիրականացվեն շինարարական աշխատանքները, որի արդյունքում Գագարին բնակավայրի Շիրազ փողոցը, որը տևական ժամանակ համայնքի ճանապարհաշինական առաջնահերթություններից էր, կունենա ներկայանալի, բարեկարգ տեսք կապահովվի անվտանգ երթևեկը: Շինարարական ...
Մանրամասն |
|
|
23.10.25
Սևան համայնքի Վարսեր բնակավայրում մեկնարկել է սուբվենցիոն երկու ենթածրագիր
|
|
Սևան համայնքի Վարսեր բնակավայրի ոռոգման ցանցի կառուցման ծրագիրը համայնքային առաջնահերթություններից մեկն էր, որը պետություն-համայնք համագործակցության արդյունքում դարձավ «Սևան համայնքի Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք և Վարսեր բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ենթածրագրերից մեկը: Զովաբեր, Լճաշեն բնակավայրերից հետո աշխատանքները մեկնարկել են Վարսեր բնակավայրում, որը ներառում է 6735 գծմ ոռոգման ցանցի կառուցում: Ծրագրի պայմանագրային արժեքը 130996750 ՀՀ դրամ է՝ պետության մասնաբաժինը 75 տոկոս է, համայնքի մասնաբաժինը՝ 25 տոկոս: Ծրագիրն իրականացվում է «ԱՍ-777» ՍՊԸ-ի կողմից: Բնակավայրում գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը նպատակային ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |