15.01.25
Իրազեկում
|
Հայտնում ենք, որ 2025 թվականից սկսած՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևանում կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացն ամբողջությամբ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով։ Առցանց դիմելու համար պետք է այցելել հետևյալ հղումով՝ https://urban.e-gov.am/hy/
|
|
14.01.25
Հիշեցում
|
Սևան համայնքի ավագանու` 2022թվականի փետրվարի 8-ին ընդունված N 19-Ն որոշմամբ սահմանվել են Պարտադիր բարեկարգման պահանջները, համաձայն որոնց` Սևան համայնքի վարչական սահմաններում՝ համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգումն իրականացնում է անշարժ գույքի սեփականատեր կամ տիրապետող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը: Մասնավորապես՝ մայթերի բարեկարգման դեպքում ձմռանը պետք է կատարվեն հետևյալ պահանջները՝ - պետք է իրականացվի տեղացած ձյան ամենօրյա մաքրում` տեղումները դադարելուց 4 ժամ հետո կամ մինչև առավոտյան ժամը 11։00-ն, եթե ձյունը դադարել է նախորդ երեկո ժամը 21։00-ին և դրանից հետո. - ձյան տեղումների ընդհատման ...
Մանրամասն |
|
13.01.25
Բարեսիրական ծրագրերը կշարունակվեն նաև 2025 թվականին
|
Սևան համայնքի և «Հայ դպրոց» հիմնադրամի համագործակցությունը, որը տարիների պատմություն ունի, վերածվել է մեծ բարեկամության: Տարիներ շարունակ «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից իրականացվող բարեսիրական ծրագրերի շահառուներ են դարձել Սևան համայնքի նախակրթական և հանրակրթական ուսումնական հաստատությունները, որի շնորհիվ հաստատությունները համալրվել են անհրաժեշտ գույքով։ Հիմնադրամի առատաձեռնությունը 2025 թվականին էլ ունենալու է շարունակություն: Սևանի տարածաշրջանում հիմնադրամի աշխատանքները համակարգող, «Սևան» թերթի խմբագիր Պապ Հայրապետյանի փոխանցմամբ՝ հիմնադրամում արդեն հաստատվել է այն հաստատությունների ցանկը, որոնք այս տարի կստանան նվիրատվություն։ Նշենք, որ Պապ Հայրապետյանը գործուն ...
Մանրամասն |
|
13.01.25
Սևան համայնքում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը
|
Հունվարի 13-ին Սևան համայնքում մեկնարկեց 2025թ. ձմեռային զորակոչը: Սևանցիները` մեծ ու փոքր, Հայոց բանակ էին ճանապարհում իրենց որդիներին, որոնք համալրելու են զինված ուժերի շարքերը: Սևանի զինկոմիսարիատի վարչական շենքի հարակից տարածքը մարդաշատ էր, և հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին բարեմաղթանքի, «բարի ճանապարհ»-ի խոսքերին: Սևան համայնքից ժամկետային զինծառայության մեկնող տղաներին ճանապարհելու էին եկել Սևանի համայնքապետարանի և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները, որոնց բարեմաղթանքներին միախառնվել էին խորհուրդներն ու հորդորները, որոնք Հայոց բանակը համալրող մեր տղաների համար դառնալու են պատգամ երկամյա ծառայության ընթացքում: Հայոց զինված ուժերին զինվորագրվող տղաներն էլ առավել ...
Մանրամասն |
|
13.01.25
Արևը «կհանգրվանի» մանկան տանիքներին
|
Էներգախնայողության աջակցման հիմնադրամի և Սևանի համայնքապետարանի համագործակցությամբ, «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի շրջանակներում, Սևան համայնքի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ», «ՀՀ Գեղարքունիքի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ», «ՀՀ Գեղարքունիքի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ընթացքի մեջ է 5 ԿՎտ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման գործընթացը: Ծրագիրն իրողություն ...
Մանրամասն |
|
10.01.25
Տարեսկիզբը մեկնարկել է էներգախնայող ծրագրով
|
Այս օրերին «Մեծաթիվ բնակչությանն ուղղված ԷԽ և ՎԷ բարձր ազդեցությամբ ցուցադրական-պիլոտային միջոցառումներ» ծրագրի շրջանակում իրականացվում են Սևանի համայնքապետարանի վարչական շենքի արևային համակարգի տեղադրման աշխատանքները: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էնեգախնայողության հիմնադրամի և Սևանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում՝ ֆինանսավորմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Մեծաթիվ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգվող էներգետիկայի բարձր ազդեցությամբ ցուցադրական-պիլոտային միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ արդյունքում իրողություն է դառնում 50կՎտ արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրումը, որը էներգախնայողությանն ...
Մանրամասն |
|
09.01.25
Ուժային եռամարտիկ, Սևանի համայնքի ավագանու անդամ Վարազդատ Հակոբյանի նոր ռեկորդը
|
Սևան համայնքի ավագանու անդամ, ուժային եռամարտիկ, միջազգային մրցաշարարերի բազմակի հաղթող, «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանը հերթական ռեկորդն է սահմանել՝ ցուցադրելով արտասովոր նոր գործողություն։ «ՀՀ Դյուցազնագրքի» հիմնադիր նախագահ Վարդան Թովմասյանի փոխանցմամբ՝ Վարազդատը 120 կիլոգրամանոց ծանրաձողը, պարաններով կապած ու դաստակներին հագցրած վիճակում, տեղից պոկել ու բարձրացրել է մինչև գոտկատեղ, ապա նույն դիրքում անշարժ պահել այնքան ժամանակ, մինչև որ հասցրել է պատռել իր ձեռքերում պահած 1 տուփ խաղաթղթերը։ Ռեկորդը գրանցել է «ՀՀ Դյուցազնագրքի» հիմնադիր նախագահ Վարդան Թովմասյանը։ Վարազդատ Հակոբյանը պատրաստվում է սահմանել աշխարհի նոր ռեկորդ՝ ձեռքերով ...
Մանրամասն |
|
09.01.25
Լինենք տեղեկացված
|
2025 թվականի հունվար ամսից գործելու նորացված սոցիալական աջակցության ծրագիր, որը նպատակ ունի հոգալու արցախցիների կեցության և այլ ծախսերը։ Հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։ Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը, ինչ 2024 թվականի ընթացքում՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում էր․ չի գործելու միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։ Եթե արցախցիներն արդեն օգտվել են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Հիշեցնենք, որ 2025 թ․ ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |