Մահվան վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) Սևանի տարածքային բաժին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. Մահվան վկայականը ստացողի անձնագիրը և նրա պատճենը,
2. Մահացածի անձնագիրը,
3. Թաղամասային բժշկի կողմից տեղեկանք` մահվան մասին:
Այնուհետև ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրվում է դիմումի ձև, որը պետք է լրացվի վկայական ստացողի կողմից:
Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ՔԿԱԳ (ԶԱԳՍ) Սևանի տարածաքային բաժնի հասցեն է` ք. Սևան, Նաիրյան 164, համայնքապետարան, 2-րդ հարկ, բաժնի պետ` Գուրգեն Իգնաթևոսյան: