ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը՝ իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի թիվ 20-Ն հրամանով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթները:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, որոնք`
1. ունեն բարձրագույն կրթություն.
2. բավարարում են «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջներին։
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1. տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5. ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6. առնվազն մեկ օտար լեզվի իմացություն: Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք`
1) ովքեր դատապարտվել են հանցագործության կատարման համար, և նրանց դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) որոնց օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ովքեր զրկվել են որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ովքեր նախընթաց երեք տարիների ընթացքում եղել են սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.
4) 65 տարին լրացած քաղաքացիները.
5) ովքեր ներկայացրել են փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ամսական պաշտոնային դրույքաչափը կազմում է 112.000 ( մեկ հարյուր տասներկու հազար) ՀՀ դրամ:
Մրցույթը կկայանա 2024թվականի հուլիսի 9-ին` ժամը 11:00-ին, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 164 հասցե, հեռ. 0261-4-00-01:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունիսի 20-ը:
Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).
2. Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի, վկայականների, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակի հետ միասին.
3. Ինքնակենսագրություն.
4. Հավաստագրի բնօրինակները և պատճենները.
5. Արական սեռի անձիք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
6. Մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.
7. Անձնագրի պատճենը.
8. Տեղեկանք` մշտական բնակության վայրից.
9. Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են Սևանի համայնքապետարանում /ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 164 հասցե /, ժամը 10:00- ից մինչև 17:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: