27.06.25
Սևան քաղաքի Օրբելի փողոցի հիմնանորոգման աշխատանքները հատել են վերջնագիծը
|
Սևան համայնքում ընթացքի մեջ են «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ճանապարհաշինական աշխատանքները։ Ծրագրի առաջին փուլի՝ Սևան քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգումը մեկնարկել էր Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցներից, որտեղ իրականացվել են շինարարական աշխատանքներ՝ ներառելով քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլն: Հիշյալ փողոցներին հաջորդել էր Օրբելի փողոցը, որտեղ շինարարական աշխատանքները հատել են վերջնագիծը: Ընթացքի մեջ է Գեղամա, Ռուսական ...
Մանրամասն |
|
27.06.25
Հիմնանորոգվում են Սևանի երաժշտական դպրոց տանող ճանապարհը
|
Սևան համայնքի երաժշտասեր երեխաները նոր ուսումնական տարին կդիմավորեն Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքում: Այս օրերին ընթանում են շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները, որը ներառում է նաև դպրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը: Ներկայումս ընթանում են ճանապարհի հողաշինական աշխատանքները:
|
|
27.06.25
Մեծարման երեկո Սևանի կենտրոնական գրադարանում
|
«Սևան համայնքի Վահե Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Գրում եմ, որովհետև չեմ կարող չգրել» խորագրով մեծարման երեկո՝ նվիրված բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանին։ Մենք՝ մեր հարգանքի, սիրո ու գնահատանքի խոսքը հավաստեցին մի մարդու, որի գրական ընթացքն իրապես ապացուցել է, որ ճշմարիտ ուժը աղմկոտ չէ, իսկ իսկական մեծությունը խոսում է սրտով։ Անատոլի Հովհաննիսյանը, հիրավի, բացառիկ, հետաքրքիր, տաղանդավոր բանաստեղծ է, որի պոեզիան առանց ավելորդ բառերի ու գունազարդ մտքերի մարդու սրտին ու հոգուն շատ բան է ասում։ Նրա գրքերը բառ առ բառ կարդալու, նախադասություն առ նախադասություն վերլուծելու ու մտորելու գրքեր են՝ ապրելու իմաստի, սիրո, հիասթափության, հույզերի, ...
Մանրամասն |
|
27.06.25
Հիմնանորոգման հաջորդ հասցեն Ռուսական փողոցն է
|
«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգման հաջորդ հասցեն Սևան քաղաքի Ռուսական փողոցն է, որտեղ մեկնարկել են աշխատանքները։ Հիմնանորոգման տարածքն ընդգրկում է 4777քմ տարածք: Համաձայն պայմանագրային արժեքի՝ շինաշխատանքների ծրագրով 75751700 դրամ է՝ համայնք-պետություն հիսունական համաֆինանսավորմամբ: Ռուսական փողոցի հիմնանորոգումը հաջորդել է քաղաքի Սպանդարյան, Կարմիր բանակի, Օրբելի, Իսահակյան փողոցների հիմնանորոգման աշխատանքներին: Ընթացքի մեջ է Գեղամա փողոցի հիմնանորոգումը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից:
|
|
27.06.25
Եվս մի քանի օր, և Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքը կբացի իր դռները
|
Ի ուրախություն սևանցիների, իրողություն է դարձել համայնքի համար առաջնահերթություն դարձած կարևորագույն ծրագրերից մեկը, որի շնորհիվ 2025-2026 ուսումնական տարին Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները ոտք կդնեն ժամանակակից չափորոշիչներին համապատասխան երաժշտական հաստատություն: Իսկ մինչ այդ երաժշտական դպրոցի նորակառույց շենքում և հարակից տարածքում կահավորման, բարեկարգման վերջին աշխատանքներն են կատարվում, որին կհաջորդի դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Նոր կառուցված շենքն իր ֆիզիկական հնարավորություններով և հարմարավետությամբ, կահավորմամբ, երաժշտական գործիքների հագեցվածությամբ նոր շունչ ու թարմություն է բերելու Սևանի մշակութային կյանքում՝ սևանցիների տասնամյակների երազանքը դարձնելով իրականություն: ...
Մանրամասն |
|
27.06.25
Ուշադրություն
|
Հարգելի բնակիչներ Տեղեկացնում ենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 08:00-ից 20:00-ն, պայմանավորված Հ-29‚ Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ18+200 հատվածի (բացառությամբ կմ11+000-կմ12+000 հատվածի) հիմնանորոգման աշխատանքներով, փակ է լինելու Սևան-Զովաբեր Հ-29 հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհահատվածը:
|
|
25.06.25
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Սևանում բացել է գրասենյակ
|
Հունիսի 25–ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Սևանի համայնքապետարանի շենքի 4–րդ հարկում նոր գրասենյակ բացեց, որի նպատակն է՝ ընդլայնելու գործունեությունը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։ ՊՀԾ-ն կաջակցի այն համայնքներին, որոնք ապավինում են գյուղատնտեսությանը՝ որպես զբաղվածության աղբյուր՝ օգնելով ոռոգման համակարգերով և կառուցելով կայուն, կլիմայի նկատմամբ զգայուն պարենային համակարգեր: «Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում մեծ ներուժ կա, և մենք ցանկանում ենք զարգացնել գյուղատնտեսական ենթակառուցվածքները և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մարդկանց համար: ՊՀԾ-ն արդյունավետորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ և ներգրավելով համայնքների անդամներին՝ խթանում կայունությունը ...
Մանրամասն |
|
25.06.25
Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը
|
Սևան համայնքում հունիսի 25-ին մեկնարկեց առաջին զորակոչը, և սևանցիները Հայոց բանակ ճանապարհեցին իրենց որդիներին ու զավակներին: Հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին բարեմաղթանքի, «բարի ճանապարհ»-ի խոսքերին: Հայոց բանակին զինվորագրվող տղաներն առավել լավ են պատկերացնում իրենց առաքելությունը: Սևանի զինկոմիսարիատում հաշվառված նորակոչիկները Սևան քաղաքից և հարակից բնակավայրերից էին, որոնք նախ՝ բժշկական զննություն, ապա՝ իրականացվեց վերջին փաստաթղթային գործընթացը։ Սևանի զինկոմիսարիատից նորակոչիկները` ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի, Սևանի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցների, իրենց հարազատների, սևանցիների ուղեկցությամբ այցելեցին Սևանի Սրբոց Հրեշատակապետաց ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |