12.06.25
Հայտարարություն
|
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի՝ 2024 թվականի օգոստոսի 7-ի 2014-Լ հրամանով հաստատվել է «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունում ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվողական էլեկտրոնային համակարգում ընդգրկման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը», որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հոկտեմբերի 3-ից: Համաձայն կարգի՝ «Սոցիալական փաթեթ» էջերում զբոսաշրջային փաթեթները և տուրերը ներկայացվում են գնանշմամբ՝ զբոսաշրջային փաթեթում առանձին նշելով փաթեթում ներառված հյուրանոցային ծառայությունների գները: Զբոսաշրջային փաթեթում նշված հյուրանոցային ծառայության գինը չպետք է գերազանցի տվյալ հյուրանոցային ...
Մանրամասն |
|
11.06.25
Հիմնանորոգման հասցեներ
|
«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտվել են Սևան քաղաքի Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Իրականացվել են շինարարական աշխատանքներ, որոնք ներառել են քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլն: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից: «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով այս տարի կհիմնանորոգվեն ...
Մանրամասն |
|
11.06.25
Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում
|
Արվեստի դպրոցում տարեվերջը նշանավորվում է ցուցահանդեսներով և միջոցառումներով: Հերթականը մանկական տիկնիկային ներկայացումն էր։ Դպրոցը հյուրընկալել էր <<Բոժոժիկ>> մանկապարտեզի սաներին, որոնք մեծ հետաքրքրությամբ դիտեցին ներկայացումը։ Ներկայացման հերոսները կենդանիներ էին, որոնք փոքրիկ հանդիսատեսին տեղափոխեցին հեքիաթների մի գեղահրաշ աշխարհ, որտեղ իշխում էր սերը, բարությունը և համերաշխությունը։ Դասավանդող Անի Ուլիխանյանի սաները ներկաներին պարգևեցին հետաքրքիր պահեր, որոնք ամբողջացան դպրոցի դասատու Թելի Սիմոնյանի բեմական ձևավորմամբ: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02V16SZdmDfHUUBAYktVzb3xFU8J1kVxZ3xyNqeoZDTJffymNtuTdj3LiTj5MetAKhl&id=100069030885767
|
|
10.06.25
Հերթական միջոցառման հասցեն Ծովագյուղ բնակավայրն էր
|
Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներ: Հունիսի 10-ին Ծովագյուղ բնակավայրի «ԾովԵՄ» բնական հողագործության, էներգոարդյունավետության և գյուղական տուրիզմի նորարարական դպրոց երիտասարդական կենտրոնում անցկացվեց հանդիպում-քննարկում «Նորարարական լուծումներ կանաչ անցման շրջանակներում» թեմայով, որտեղ երիտասարդների կողմից առաջ քաշվեցին կայուն էներգիայի օգտագործման նոր ու հետաքրքիր գաղափարներ՝ կարևորելով շրջանաձև տնտեսության դերը արդի ժամանակաշրջանում: Մասնակիցները քննարկեցին նաև շրջակա միջավայրի հիմնախնդիրներ և թափոնների կառավարման լավագույն փորձեր։ Մասնակիցները դեպի էներգախնայողություն կատարվող 5 քայլերը ներկայացրին կոնկրետ օրինակներով, ...
Մանրամասն |
|
09.06.25
Էկոարշավ՝ ԵՄ Կայուն էներգիայի օրերի շրջանակներում
|
Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիայի օրերը, որոնք անցկացվում են են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով: Սևանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումների հերթական հասցեն Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրն էր, որտեղ կազմակերպվել էր էկոարշավ՝ «Ճանաչենք մեր բնաշխարհը և պահպանենք այն» խորագրով: Իրականացվող արշավին ընդառաջ Ծովագյուղ բնակավայրում գործող երիտասարդական կենտրոնում կազմակերպվել էր իրազեկման հանդիպում արշավների ժամանակ անվտանգության, հանդերձանքի և հարակից հարցերի վերաբերյալ: ԾովԵՄ կենտրոնի երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպված էկոարշավը հետաքրքիր էր ու հագեցած։ Մասնակիցները ոչ միայն հաղթահարեցին մոտակա լեռնային ...
Մանրամասն |
|
06.06.25
Էկոներկայացում՝ ԵՄ Կայուն էներգիա-2025-ի շրջանակներում
|
Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիայի օրերը, որոնք անցկացվում են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով: Սևանը ներկայանում է բազմաբովանդակ և հետաքրքիր ծրագրերով, միջոցառումներով, որոնցից հերթականն էլ տեղի ունեցավ հունիսի 6-ին: Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում ցուցադրվեց Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» էկոներկայացումը։ Ներկայացման գաղափարի հեղինակն ու ռեժիսորը Հերմինե Անդրիկյանն է, նկարիչը, քանդակագործն ու դեկորատորը ժողովրդական վարպետ Վիգեն Հակոբյանն է։ Ներկայացման երգերը հատուկ պատվիրված են, որոնք հեղինակել են կոմպոզիտոր Աննա Հակոբջանյանը, գրող Հրաչ Բեգլարյանը, գործիքավորող՝ Վահան Նահապետյան։ Սևանի տիկնիկային ...
Մանրամասն |
|
06.06.25
Հայտնի են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթի հաղթողները
|
Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիայի օրերը, որոնք անցկացվում են են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով: Ի թիվս համայնքում նախատեսված մեկտասնյակից ավելի միջոցառումների և նախաձեռնությունների, անցկացվել է նկարչական աշխատանքների մրցույթ երեխաների և երիտասարդների համար: Հայտարարված մրցույթի շրջանակներում Սևանի համայնքապետարանը ստացել է շուրջ երկուտասնյակ նկարչական թեմատիկ աշխատանքներ: Ներկայացված աշխատանքներից լավագույնն են ճանաչվել Լիլիթ Ղարիբյանի (9 տարեկան), Լաուրա Թովմասյանի (15 տարեկան) Սոնա Բադալյանի (11 տարեկան) և Միշել Գրիգորյանի (8 տարեկան) աշխատանքները, որոնք կներկայացվեն ազգային մակարդակով մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:#CoMEast ...
Մանրամասն |
|
06.06.25
Ընթացքի մեջ են ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրի աշխատանքները
|
Սևան համայնքում ընթացիկ տարում մեկնարկած սուբվենցիոն ծրագիրը ճանապարհաշինական է: 2024 թվականին հաստատված «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում դեռևս անցած տարեվերջին հիմնանորոգվեց Էներգետիկների փողոցը: Ծրագրի առաջին փուլի՝ Սևան քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգումը մեկնարկել է Իսահակյան, Օրբելի, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցներից, որտեղ իրականացվել և ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները՝ ներառելով քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլն: ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |