|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 մարտի 2023 թվականի N 24-Ա |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՄԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ` ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՈՒԺԱԿԱՆ-ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՈՒ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից ստացված առաջարկությունը` 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքի /հասցե` գ. Գեղամավան, 7փ., 11 շենք` նախկին գյուղապետարանի շենք/ 32.8քմ մակերեսով տարածքը, որտեղ տեղակայված է բուժական-մանկաբարձական կենտրոնը /ԲՄԿ/, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին` ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքի պահպանման, սպասարկման և վերանորոգման հետագա գործընթացը կազմակերպելու համար: 2. Կնքել Գեղամավան բնակավայրում գործող ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|