Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 24
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 24


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՄԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ` ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՈՒԺԱԿԱՆ-ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՈՒ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից ստացված առաջարկությունը` 

1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքի /հասցե` գ. Գեղամավան, 7փ., 11 շենք` նախկին գյուղապետարանի շենք/ 40քմ մակերեսով տարածքը, որտեղ տեղակայված է բուժական-մանկաբարձական կենտրոնը /ԲՄԿ/, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին` ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքի պահպանման, սպասարկման և վերանորոգման հետագա գործընթացը կազմակերպելու համար:
2. Կնքել Գեղամավան բնակավայրում գործող ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner