| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք  ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  20  ապրիլի  2023 թվականի N 35-Ա | 
  ՍԻՄՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԹՈՒՄՈ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Սիմոնյան կրթական հիմնադրամի տնօրենի գրությունը` «Թումոն տուփի մեջ» ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում կենտրոն հիմնելու մասին, հաշվի առնելով որ ծրագիրը գործելու է անվճար հիմունքներով, ծրագրում ընդգրկվելու են 12-ից 18 տարեկան երեխաներ, այն նպաստելու է տեղեկատվական ստեղծարար տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության աճին, երեխաների համար ստեղծելու են նոր հնարավորություններ` 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի 4 փողոց, տուն 7 հասցեի հարակից տարածքից առանձնացնել 150քմ հողատարածք և անհատույց օգտագործման հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին` «Թումոն տուփի մեջ» ծրագրի շրջանակներում նոր Թումո կենտրոն կառուցելու համար:  2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:  3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  | 
 Կողմ -15  ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԱՖԻՅԱՆ ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԱԴԱՐՅԱՆ ԱՇՈՏ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                        ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |