Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 35
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 35


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԹՈՒՄՈ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Սիմոնյան կրթական հիմնադրամի տնօրենի գրությունը` «Թումոն տուփի մեջ» ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում կենտրոն հիմնելու մասին, հաշվի առնելով որ ծրագիրը գործելու է անվճար հիմունքներով, ծրագրում ընդգրկվելու են 12-ից 18 տարեկան երեխաներ, այն նպաստելու է տեղեկատվական ստեղծարար տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության աճին, երեխաների համար ստեղծելու են նոր հնարավորություններ`

1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի 4 փողոց, տուն 7 հասցեի հարակից տարածքից առանձնացնել 150քմ հողատարածք և անհատույց օգտագործման հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին` «Թումոն տուփի մեջ» ծրագրի շրջանակներում նոր Թումո կենտրոն կառուցելու համար:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner