|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 փետրվարի 2023 թվականի N 5-Ա |
«ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 «ԲՈՂԲՈՋ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 «ԶԱՐԹՈՆՔ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԴՄԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28)-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի և Սևան բազմաբնակավայր համայնքի միջև կնքված Ծաղկունք, Նորաշեն, Գեղամավան բնակավայրերում նախադպրոցական այլընտրանքային ծառայության իրականացման մասին հուշագիրը, այդ հուշագրի շրջանականերում Սևան համայնքի Նորաշեն, Ծաղկունք, Գեղամավան բնակավայրերում գործող նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների առկայությունը, այդ ծառայությունների ապահովման համար տեղերում մեթոդական ուղղորդման, շարունակական վերապատրաստման իրականացման նպատակով ընտրված նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը` 1. Կատարել լրացումներ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների կանոնադրությունների 29 և 31 կետերում: 2. Հաստատել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների կանոնադրությունները նոր խմբագրությամբ: 3. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրեններին` 1) Հաստատված կանոնադրությունները ներկայացնել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -16 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԱՖԻՅԱՆ ԱՐՍԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|