Այսօր: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 5


Զեկ. ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ

«ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 «ԲՈՂԲՈՋ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 «ԶԱՐԹՈՆՔ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԴՄԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28)-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի և Սևան բազմաբնակավայր համայնքի միջև կնքված Ծաղկունք, Նորաշեն, Գեղամավան բնակավայրերում նախադպրոցական այլընտրանքային ծառայության իրականացման մասին հուշագիրը, այդ հուշագրի շրջանականերում Սևան համայնքի Նորաշեն, Ծաղկունք, Գեղամավան բնակավայրերում գործող նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների առկայությունը, այդ ծառայությունների ապահովման համար տեղերում մեթոդական ուղղորդման, շարունակական վերապատրաստման իրականացման նպատակով ընտրված նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը` 

1. Կատարել լրացումներ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների կանոնադրությունների 29 և 31 կետերում:
2. Հաստատել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների կանոնադրությունները նոր խմբագրությամբ:
3. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրեններին`
1) Հաստատված կանոնադրությունները ներկայացնել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner