Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ




Փակել բոլորը
Ծառայությունը տրամադրվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից, եթե անհրաժեշտ է տրամադրել տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր:

1. Տտրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում 

կամ
2. Դիմումը մերժելու մասին պատասխան

Կախված դիմումի ներկայացման ձևից, դրանց ընթացքին և արդյունքներին կարելի է հետևել.

Կախված դիմումի ներկայացման ձևից, դրանց արդյունքները կարելի է ստանալ նաև.

  • փոստով՝ նամակով ուղարկելու միջոցով,
  • էլեկտրոնային փոստի միջոցով,
  • ստորագրությամբ՝ առձեռն հանձնելու միջոցով:
  • Համայնքապետարանը դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է ՀՀ ճանապարհային ոստիկանություն:
  • Դիմումի հետ կապված մնացած գործողությունները կատարվում են ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից:
  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված և համայնքապետարանին տրամադրված փաստաթղթերը,  տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում են դիմումատուին:


Տրանսպորտի բնագավառ
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հասցե՝
ք. Սևան, Նաիրյան 164
Հեռախոս՝
0261-2-43-23, 0261-4-00-00
Էլ. փոստ՝
sevan.gegharquniq@mta.gov.am
Աշխ. օրեր՝
Երկ., Երք., Չրք., Հնգ., Ուրբ.,
Աշխ. ժամեր՝
9:00-18:00
  • Դիմումի լրացված ձևաթուղթը:
  • Դիմողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:
  • Հաշվառման վկայագիրը:
  • Պետական տուրքի վճարման փաստը հավաստող անդորրագիրը:

Դիմումը կարող է ներկայացվել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով (լիազորագիրի առկայության դելքում):

1. Դիմողին տրամադրում է խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջական ընդունման, ՀՀ ոստիկանություն դրանք փոխանցման և պատասխանը դիմումատուին հանձնման ընթացակարգը պարզաբանելու նպատակով:

2. Դիմումի և կից փաստաթղթերի ընդունումը կատարվում է համայնքապետարանի աշխատակցի կողմից հետևյալ ընթացակարգով՝

  • Ապահովվում է դիմողի նույնականացումը:
  • Ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի ամբողջականությունը և վավերությունը: Կից փաստաթղթերի պատճենների համապատասխանությունը դրանց իսկական օրինակներին հաստատվում են համայնքապետարանի համապատասխան աշխատողի ստորագրությամբ:
  • Ապահովում է պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագրի առկայությունը:

3. Դիմումի և կից փաստաթղթերի գրանցումը և ՀՀ ոստիկանություն փոխանցումը կատարվում է հետևյալ եղանակներով.

  • ՀԿՏՀ փաստաթղթաշրջանառության համակարգում դիմումի գրանցում և փոխանցում ՀՀ որստիկանության էլ. փաստաթղթաշրջանառության համակարգին: Դիմումատուին տրամադրվում է ծածկագիր (հսկիչ համար)՝ դիմումի ընթացքին հետևելու համար:
  • Դիմումատուի կողմից փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում դիմումը և կից փաստաթղթերի բնօրինակները առձեռն կամ փոստային առաքման եղանակով փոխանցվում են ՀՀ ոստիկանություն:

4. Դիմումատուին պատասխանը հանձնվում է հետևյալ եղանակներով.

  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված փաստաթղթերը, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիրը առձեռն կամ փոստային եղանակով հանձնվում են համայնքապետարան:
  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված փաստաթղթերը կարող են Մալբերի (Mulberry) էլեկտրոնային համակարգից առաքվել համայնքապետարանի ՀԿՏՀ:
  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված փաստաթղթերը,   տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում են դիմումատուին: Էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը դիմումատուին տրամադրվում են  հաստատված համայնքապետարանի կնիքով:
Անուն՝
Էդիկ Ղազարյան
Հասցե՝
ք. Սևան, Նաիրյան 164
Հեռախոս՝
0261-4-00-08 /124/
Էլ. փոստ՝
sevan.gegharquniq@mta.gov.am
Պաշտոն՝
Ֆինանսատնտեսագիտական բնագավառի համակարգող

1. Ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ոչ լիաժեք ներկայացում,
2. Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանություն օրենսդրության պահանջներին,
3. Ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկությունների բացահայտում:

1. Վարչական կարգ
Բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած վարչական մարմին.

ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում,
բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում,

գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 2 ամսվա ընթացքում։

2. Դատական կարգ
Վարչական դատարան հայց ներկայացնելու միջոցով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

(15.40 Կբ)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner