Այսօր: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 92
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 92


Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ տեղի է ունեցել «Ղազախ-Երևան» գազատարի հիմնանորոգում, որի արդյունքում Ծովագյուղ բնակավայրի մի շարք բնակիչներ զրկվել են իրենց հողօգտագործման իրավունքից, նրանց պատճառվել է զգալի վնաս, որի վերաբերյալ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ներկայացվել է համապատասխան անվանացանկ` 

1. «ԳԱԶ ԴՅՈՒԹԻՄ» ՍՊ ընկերության կողմից 08.07.2022թ. Սևան համայնքի բյուջե վճարված 20000.0 հազար դրամ գումարը, որպես վնասի փոխհատուցում` տրամադրել Ծովագյուղ բնակավայրի բնակիչներին հողի հարկի վճարումների դիմաց: 2. Առաջարկել Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավարին` վճարված 20000.0 հազ. դրամ գումարը բաշխել բնակավայրի բնակիչների հողի հարկի վճարումների դիմաց` համաձայն ներկայացված անվանացանկի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner