Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 55
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 55


Զեկ. ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«ՍԵՎԱՆԻ ԹԻՎ 1 «ԲՈՂԲՈՋ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՀԵՆՔԻ ՎՐԱ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ կետերով, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետը, հաշվի առնելով թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզի տնօրենի զեկուցագիրը, համաձայն որի` նախակրթարանում աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ երաժշտական դաստիարակի և մեթոդիստի հաստիքային միավորներ`

1. Սևանի թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հենքի վրա գործող նախակրթարանում 2016թ. մարտի 1-ին ավելացնել հաստիքային 2 միավոր` երաժշտության դաստիարակ / 0.5 դրույք / և մեթոդիստ / 0.5 դրույք /:

2. Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին`

- թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հենքի վրա գործող նախակրթարանի հաստիքացուցակում ներառել հիշյալ հաստիքները` համապատասխան դրույքաչափերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner