Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազդարարման համակարգ 2023-2024թթ.
2023,Դեկտեմբեր 18 - 2024,Դեկտեմբեր 31
ՃՈ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
2023,Մայիս 10 - 2024,Դեկտեմբեր 31
ՏԱ պատասխանատու
2022,Հուլիս 21 - 2024,Դեկտեմբեր 24
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
2021,Հոկտեմբեր 25 - 2024,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.07.24 Հրաժեշտի ղողանջներ Ծովագյուղի մանկապարտեզում
Սևան համայնքում շարունակվող «Հրաժեշտ մանկապարտեզին» հանդեսների հաջորդ կանգառը Ծովագյուղ բնակավայրն էր, որտեղ գործող մանկապարտեզում փոքրիկ կյանքի մեծ տոնին պատրաստվել էին հավուր պատշաճի։ Դաստիարակչուհիներ Սաթենիկ Հայրապետյանի, Լիաննա Թովմասյանի ավագ խմբի սաներն իրենց տոնակատարությանը մասնակից դարձրին ծնողներին, հյուրերին` օրվան համահունչ տրամադրությունը փոխանցելով ներկաներին։ Հանդեսների սյուժեների առանցքում հայրենապաշտությունն էր` հայրենիք-խաղաղություն-մայրություն-ընկերասիրություն-մայրենի լեզու համադրմամբ: Փոքրիկների երգերն ու պարային կատարումները, ոտանավորները, մանրապատումները նաև ուսուցանող էին, որոնք փոքրիկների շուրթերին ու կատարումներում ստացել էին նոր հնչեղություն: Հանդիսությունը ... Մանրամասն
16.07.24 Հերթական հրաժեշտի հանդեսը Դդմաշենի մանկապարտեզում էր
Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում ամառն առանձնանում է տոնակատարություններով, որոնք կրում են «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագիրը: Միջոցառում-տոնակատարությունները դառնում են հաշվետվություններ տարիների ընթացքում ստացած գիտելիքների, կարողությունների ներկայացման: Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզում դաստիարակչուհի Լիլիթ Բաբախանյանի միջին խմբի 18 սան ներկայացավ հյուրերին, ծնողներին ինքնատիպ ծրագրով, որում ներառված էին հայրենիքին, խաղաղությանը, մայրերին, մանկապարտեզին, դպրոցին նվիրված բանաստեղծական տողերն ու երգերը: Կատարումներն ուղեկցվում էին սցենարային հետաքրքիր լուծումներով և անցումներով, որոնք համապատասխանում էին տարիքային այդ խմբին: Մանկապարտեզի դահլիճը ևս շնչում ... Մանրամասն
15.07.24 Մեկնարկել են գծանշման աշխատանքները

Սևան քաղաքում մեկնարկել են ճանապարհների, այդ թվում նաև` հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ, որոնք ընդգրկում են կենտրոնական և երկրորդային փողոցները:
Աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ գծանշում, ճանապարհների անընդհատ գծանշում 10 սմ լայնությամբ և հոծ գծանշում 15սմ լայնությամբ:
Ճանապարհային գծանշումն անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է, ինչպես նաև ապահովում է քաղաքի ներկայանալի տեսքը:
Աշխատանքներն իրականացվում են «Նաիրի Թորոսյան» ԱՁ-ի կողմից՝ համայնքային բյուջեի միջոցներով։

15.07.24 Սևանցի հեծանվորդները դարձել են մրցանակակիրներ

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անցկացվեց հեծանվորդ Հարություն Երիցյանին նվիրված 10-րդ հուշամրցաշարը։
Սիրողական հեծանվավազքին մասնակցեցին նաև սևանցի հեծանվորդները, որոնք ցուցաբերեցին տպավորիչ արդյունքներ:
Աղջիկների խմբում Սառա Մկրտչյանը նվաճեց 2-րդ մրցանակային տեղը:
Պատանիների խմբի մրցապայքարում մեր հեծանվորդներ Գարիկ Ավագյանը գրավեց 2-րդ տեղը, իսկ Ռադիկ Հակոբյանը՝ 3-րդ տեղ:
Մրցանակային տեղեր նվաճած բոլոր հեծանվորդները ստացան դրամական պարգևներ։
Շնորհավորում ենք մեր մրցանակակիրներին և նրանց մարզչին, մաղթում նորանոր հաղթանակներ։

15.07.24 Երազանքի արահետը բացված է.
Հերթական ուրբաթն իրադարձային էր և հյուրառատ:Սևանում պաշտոնապես բացվեց Երազանքի արահետը, որը Սևան արշավականների ակումբ/ Sevan hiking club-ի նախաձեռնությունն է և կյանքի է կոչվել Trails For Change NGO ի և Afrat Autrans Autrans -ի աջակցությամբ: 2023թվականից մեկնարկեցին Երազանքի արահետի արահետաշինարարական և կահավորման աշխատանքները, իսկ HIKEArmenia -ի կայքի ու հավելվածի շնորհիվ արահետը հասանելի դարձավ բոլորին: Այս արահետը Սևան քաղաքը թերակղզու հետ կապող այլընտրանքային ու ավելի հաճելի ճանապարհ է` սարերով: Մեկնարկելով Բուսաբանական այգու հարևանությամբ` հասնում է մինչև թերակղզի: Այն ոչ միայն առաջին գծանշված ու կահավորված արահետն է Սևանի հարակից լեռներում, այլ կարևոր նշանակություն ունի նաև համայնքի զարգացման ... Մանրամասն
12.07.24 Օրվա հերոսները գեղամավանցի փոքրիկներն էին
Ավարտական հանդեսների հերթական հասցեն Սևան համայնքի Գեղամավան բնակավայրն էր, որտեղ նախադպրոցական այլընտրանքային հաստատություն հաճախող փոքրիկները ամառային հերթական օրը դարձրել էին տոն, իսկ նրանցից 5-ը հրաժեշտ էին տալիս հաստատությանը և նոր ուսումնական տարում ոտք կդնեն Գեղամավանի միջնակարգ դպրոցի նախակրթարան: Նարինե Մելքոնյանի և Լիաննա Գարեգինյանի սաները դարձել էին օրվա հերոսներ և իրենց կատարումներով մեծ բավականություն պատճառեցին ներկաներին: Փոքրիկները հասցրել էին ձեռք բերել տարիքին համապատասխան գիտելիքներ և հմտություններ, որոնք էլ երգ ու պարի, բեմականացումների ու թեմատիկ անցումների միջոցով ներկայացրին: Հիշեցնենք, որ 2022-ի տարեվերջին Սևան համայնքի Գեղամավան, Ծաղկունք, Նորաշեն բնակավայրերում փոքրիկների ... Մանրամասն
12.07.24 Իրազեկում
Կրկին տեղեկացնում ենք, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից շարունակվում է Կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացումը, որի շրջանակներում գյուղացիական տնտեսությունները կարող են ձեռք բերել նաև շարժական կթի ագրեգատներ։ Շարժական կթի ագրեգատների գները տատանվում են 300-ից 500 հազար դրամի միջակայքում։ Դրանց օգտագործումը կարող է նպաստել կաթի որակական և անվտանգության ցուցանիշների բարելավմանը և դրանց համապատասխանեցմանը ստանդարտներով սահմանված չափանիշներին։ Ծրագրի շրջանակներում լիզինգը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝- մարման ժամկետը՝ մինչև 5 տարի, - տրամադրվող ... Մանրամասն
11.07.24 Հրաժեշտի հանդես «Բողբոջ» մանկապարտեզում

Սևան համայնքի մանկապարտեզներում շարունակվող «Հրաժեշտ մանկապարտեզին» հանդիսությունների հերթական հասցեն Սևանի թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզն էր։
Դաստիարակչուհի Արմինե Ռուստամյանի սաները մեծ ոգևորությամբ էին պատրաստվել այս կարևորագույն օրվան, և ներկայացված երգերն ու պարերը, բանաստեղծական անցումները, թեմատիկ լուծումները ներկայացնում էին օրվա խորհուրդը, որը լրացրին տոնակատարությանը համահունչ զարդարված դահլիճը, երեխաների հանդերձանքը:
«Բողբոջ» մանկապարտեզին հրաժեշտ տվող ավագ խմբի 23 «շրջանավարտի» համար հուլիսի 11-րդ օրը վերածվել էր մեծ տոնի՝ մասնակից դարձնելով ծնողներին, հյուրերին:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner