Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 15


Զեկ. ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ

ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ /ՆՎԻՐԵԼՈՒ / ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16)-րդ, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Սոբերտ Հարությունի Մանուկյանի լիազոր անձ Նաիրա Մանուկյանի դիմումը, հաշվի առնելով, որ Սևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի՝ 19.01.1978թ. թիվ 1 նիստի որոշմամբ Միկրոթամաս 12 հասցեում գտնվող նորակառույց շենքից չորս սենյականոց բնակարանը հատկացվել է Սոբերտ Հարությունի Մանուկյանին, սակայն բնակարանի նկատմամբ որևէ գործարք չի իրականացվել, ինչպես նաև նկատի ունենալով, որ Սոբերտ Մանուկյանի ընտանիքը մշտապես բնակվում է նշված հասցեում, որի վերաբերյալ առկա են համապատասխան փաստաթղթեր, 

1. Սևան համայնքի ղեկավարի՝ 20.10.2020թ. թիվ 702-Ա որոշմամբ Սևան համայնքի սեփականություն հանդիսացող, Սևան համայնք, Խաղաղության փողոց թիվ 10 / 14 բնակարան հասցեում գտնվող /նախկինում՝ Միկրոթամաս 12 հասցե/, 91.87քմ մակերեսով 4-սենյականոց բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել / նվիրել / Սևան համայնք, Խաղաղության փողոց թիվ 10 / 14 բնակարանում բնակվող Սոբերտ Հարությունի Մանուկյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner