Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 56
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 56


Զեկ. ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԿՀ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ կետերով, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետը, հաշվի առնելով «Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը, համաձայն որի` Գագարինը հեռու է գտնվում Սևան քաղաքից, և ընթերցողները չեն կարողանում օգտվել քաղաքի կենտրոնական գրադարանից, այնինչ, տարիներ առաջ այնտեղ եղել է գրադարան, գրադարանի ողջ գույքն ու գրական ֆոնդը չեն տեղափոխվել, միաժամանակ բնակչության խնդրանքն է, որպեսզի Գագարին գյուղի գրադարանը վերաբացվի`

1. 2016թ. փետրվարի 1-ին վերաբացել «Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ի Գագարին գյուղի գրադարանը:

2. Գրադարանի գործունեությունն ապահովելու համար հատկացնել հաստիքային 1 միավոր` գրադարանավար / 0.5 դրույք /:

3. Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին`

- «Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում ներառել հիշյալ հաստիքը` համապատասխան դրույքաչափերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner