Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 54
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 54


Զեկ. ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«ՍԵՎԱՆԻ ԹԻՎ 3 «ՀԵՔԻԱԹ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ կետերով, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետը, հաշվի առնելով թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզի տնօրենի զեկուցագիրը, այն է` Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզը ՄԱԿ-ի հիմնադրամի աջակցությամբ 2009թ-ից իրականացնում էր «Ծնողական կրթություն» ծրագիրը, ինչպես նաև աշխատանքներ էր տանում երեխաների հոգեկան առողջության պահպանման և անձի զարգացումն ապահովելու ուղղությամբ, սակայն մի քանի տարի է, ինչ վերոհիշյալ ծրագիրը մանկապարտեզում չի գործում` հոգեբանի հաստիքի կրճատման պատճառով, վեց խմբանոց մանկապարտեզը, որտեղ հաճախում է 180 երեխա, չունի նաև ֆիզկուլտ-հրահանգչի հաստիք, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած օրինակելի հաստիքացուցակը և նորմատիվները`

1. Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 2016թ. մարտի 1-ին ավելացնել հաստիքային 2 միավոր` հոգեբան / 1 դրույք / և ֆիզկուլտ-հրահանգիչ / 1 դրույք /:

2. Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին`

- թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում ներառել հիշյալ հաստիքները` համապատասխան դրույքաչափերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner