Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 94
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 94


Զեկ. ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով «ԳԵՎՄԻԿ» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Աթանեսյանի լիազոր անձ Մերուժան Խաչիկի Օհանյանի հայտը՝ Գեղարքունիք մարզ, Սևան համայնք, գյուղ Գեղամավան հողամաս հասցեում գտնվող 3.858894հա մակերեսով /վկայական՝ 26022024-05-0087/ գյուղատնտեսական նպատակային նշանակության ունեցող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու վերաբերյալ՝ 

1. Գեղարքունիք մարզ, Սևան համայնք, գյուղ Գեղամավան հողամաս հասցեում գտնվող 3.858894հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner