Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ 1-ին մասի 42-րդ հողվածով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ) ենթակետով, 21․1 մասի պահանջներով` 1. «Իրան-Հայաստան 400ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Չկալովկա հասցեում գտնվող 05-075-0117-0126 կադաստրային ծածկագրով 0․01323հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով, հողամասի կադաստրային արժեքով օտարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |