Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի լիցենզավորման գործընթացի կազմակերպումը, հաշվի առնելով Սևան համայքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզ» ՀՈԱԿ-նին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին` 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Դեմիրճյան փողոց թիվ 17 հասցեում գտնվող, 3402.7քմ մակերեսով անշարժ գույքը /նպատակային նշանակությունը՝ հասարակական, օգտագործման նպատակը՝ մանկապարտեզ/ և 0.704 հա մակերեսով հողամասն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել փաստացի օգտագործողին՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |