Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 32-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանում և Սևանի բիզնես կենտրոնում իրականացված գույքագրման արդյունքները՝ 1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի և Սևանի բիզնես կենտրոնի գույքի հիմնական միջոցների 2022 թվականի գույքագրման տարեկան արդյունքները՝ համաձայն հավելվածների: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |