|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 դեկտեմբերի 2009 թվականի N 63-Ն |
ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հողօգտագործման և տարածքի վարձավճարներ 1.Թույլատրել Սևանի քաղաքապետին` օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու համայնքային սեփականության բնակելի տարածքները : Սահմանել տարեկան վարձավճար 1քմ ` - 200 դրամ: 2.Թույլատրել Սևանի քաղաքապետին` օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու համայնքային սեփականության ոչ բնակելի տարածքները : Սահմանել տարեկան վարձավճար 1քմ` - 1000 դրամ: 3.Թույլատրել Սևանի քաղաքապետին` օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու համայնքային սեփականություն հանդիսացող արտադրական և նկուղային տարածքները: Սահմանել տարեկան վարձավճար` 1 քմ - 200 դրամ: 4.2010թ. համար համայնքի վարչական տարածքի սահմաններում սահմանել հողօգտագործման և կառուցապատման վճարների հետևյալ դրույքաչափերը` - Աբովյան փողոցից մինչև Շինարարների փողոցը ընկած Նաիրյան փողոցի վրա տեղադրված օբյեկտների 1 քմ տարածքի հողօգտագործման համար` տարեկան վճար 400 դրամ. - քաղաքի մնացած տարածքներում տեղադրված օբյեկտների կառուցապատման և սպասարկման 1 քմ համար` տարեկան վճար 300 դրամ. - Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերի, Գագարին գյուղի օբյեկտների կառուցապատման և սպասարկման համար` 150 դրամ. - ավտոլցակայանների համար` յուրաքանչյուր 1 քմ հատկացված տարածքի համար` տարեկան 150 դրամ. - ավտոտնակների համար` յուրաքանչյուր 1 քմ համար` տարեկան 150 դրամ. - բացօթյա սրճարաններ կազմակերպելու համար` 1 քմ հողօգտագործման վճարը` տարեկան 150 դրամ. - գոյություն ունեցող հասարակական և արտադրական շինությունների սպասարկման համար տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ համար տարեկան 30 դրամ. - ավտոկայանատեղերի համար, յուրաքանչյուր 1 քմ հողի համար` հողօգտագործման վճար սահմանել տարեկան 30 դրամ. - գյուղատնտեսական շուկաներ կազմակերպելու համար հողօգտագործման վարձավճար 1 քմ հաշվով` տարեկան 120 դրամ. - բացօթյա տոնավաճառներ կազմակերպելու համար հողօգտագործման վճար 1 քմ համար տարեկան 100 դրամ. - առափնյա հանգստի գոտիներ կազմակերպելու համար` տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ-ի համար 12.5 - 90 դրամ` ըստ հողերի գոտիականության սխեմաների. - գյուղատնտեսական հողերի օգտագործման վճարը սահմանել 1 քմ-ի համար հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճար / 1քմ-1.88 դրամ /: - արտադրական օբյեկտների կառուցման համար տրամադրվող հողերի վճար սահմանել 1 քմ-ի համար մինչև 10- 30 դրամ, ըստ գոտիականության սխեմաների: 5.Սահմանել, որ համայնքի ավագանու կողմից սույն որոշմամբ հաստատված հողօգտագործման վճարները համարվում են մրցութի մեկնարկային գներ, ինչպես նաև առանց մրցույթի տրամադրման դեպքում` ուղղակի վարձակալության և կառուցապատման վճար : 6.Համայնքի տարածքում անշարժ գույքի հասցեավորման աշխատանքների ծառայության վճար 1000 դրամ: 7.Ղեկավարվելով ՀՀ ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ օրենքի 16-րդ հոդվածի և ՀՀ Հողային օրենսգրքի պահանջներով` համայնքային սեփականություն հանդիսացող հողամսերի աճուրդային մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով` 372.6 դրամ, իսկ ուղղակի վաճառքի գին կադաստրային արժեքով-1242 դրամ:
|
Կողմ -11 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՈՒՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԴԱՎՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|