Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 14
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱՇԵՍ ԲԱԴԱԼՅԱՆ

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հողօգտագործման և տարածքի վարձավճարներ
1.Թույլատրել Սևանի քաղաքապետին` օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու համայնքային սեփականության բնակելի տարածքները :
                Սահմանել տարեկան վարձավճար  1քմ `                         -                200 դրամ:
2.Թույլատրել Սևանի քաղաքապետին` օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու համայնքային սեփականության ոչ բնակելի տարածքները :
                Սահմանել տարեկան վարձավճար  1քմ`                          -             1000 դրամ:
3.Թույլատրել Սևանի քաղաքապետին` օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու համայնքային սեփականություն հանդիսացող արտադրական և նկուղային տարածքները:
                Սահմանել տարեկան վարձավճար` 1 քմ - 200 դրամ:
4.2009թ. համար համայնքի վարչական տարածքի սահմաններում սահմանել հողօգտագործման  և կառուցապատման վճարների հետևյալ դրույքաչափերը`
- Աբովյան փողոցից մինչև Շինարարների փողոցը ընկած Նաիրյան փողոցի վրա տեղադրված օբյեկտների 1 քմ տարածքի հողօգտագործման համար` տարեկան վճար 400 դրամ.
- քաղաքի մնացած տարածքներում տեղադրված օբյեկտների կառուցապատման և սպասարկման 1 քմ համար` տարեկան վճար 300 դրամ.
- Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերի, Գագարին գյուղի օբյեկտների կառուցապատման և սպասարկման համար` 150 դրամ.
- ավտոլցակայանների համար` յուրաքանչյուր 1 քմ հատկացված տարածքի համար` տարեկան 150 դրամ.
- ավտոտնակների համար` յուրաքանչյուր 1 քմ համար` տարեկան 150 դրամ.
- բացօթյա սրճարաններ կազմակերպելու համար` 1 քմ հողօգտագործման վճարը` տարեկան 150 դրամ.
- գոյություն ունեցող հասարակական և արտադրական շինությունների սպասարկման համար տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ համար տարեկան 30 դրամ.
- ավտոկայանատեղերի համար, յուրաքանչյուր 1 քմ հողի համար` հողօգտագործման վճար սահմանել տարեկան 30 դրամ.
- գյուղատնտեսական շուկաներ կազմակերպելու համար հողօգտագործման վարձավճար 1 քմ հաշվով` տարեկան 120 դրամ.
- բացօթյա տոնավաճառներ կազմակերպելու համար հողօգտագործման վճար 1 քմ համար տարեկան 100 դրամ.
- առափնյա հանգստի գոտիներ կազմակերպելու համար` տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ-ի համար 12.5 -  90 դրամ` ըստ հողերի գոտիականության սխեմաների.
- գյուղատնտեսական հողերի օգտագործման վճարը սահմանել 1 քմ-ի համար հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճար / 1քմ-1.88 դրամ /:
- արտադրական օբյեկտների կառուցման համար տրամադրվող հողերի վճար սահմանել  1 քմ-ի համար մինչև 10- 30 դրամ, ըստ գոտիականության սխեմաների:
5.Սահմանել, որ համայնքի ավագանու կողմից սույն որոշմամբ հաստատված հողօգտագործման վճարները համարվում են մրցութի մեկնարկային գներ, ինչպես նաև առանց մրցույթի տրամադրման դեպքում` ուղղակի վարձակալության և կառուցապատման վճար :
6.Համայնքի տարածքում անշարժ գույքի հասցեավորման աշխատանքների ծառայության վճար 1000 դրամ:
7.Ղեկավարվելով ՀՀ ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ օրենքի 16-րդ հոդվածի և ՀՀ Հողային օրենսգրքի պահանջներով` համայնքային սեփականություն հանդիսացող հողամսերի աճուրդային մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով`   372.6 դրամ, իսկ ուղղակի վաճառքի գին կադաստրային արժեքով-1242 դրամ:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      



Նախագիծ կազմող ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner