Համատիրությունների նախագահներ`
Սամվել Միրաքյան - «Գեղամա» Ռոբերտ Հարությունյան - «Համերաշխություն» Ալիկ Խաչատրյան - «Լույս» Հրանտ Միքայելյան - «Գարուն» Յուրա Գալստյան - «Յունոնա» ՓԲԸ-ի տնօրեն
Հանձնարարվեց`
Հ. Սահակյանին`
- Կատարել շրջայց համայնքում և ներկայացնել արտաքին լուսավորության ցանցի վերաբերյալ տեղեկատվություն` ըստ փողոցների. - Հաշվարկել երկրորդ միկրոթաղամասում առկա ասֆալտի մակերեսը և կազմակերպել միաշերտ ասֆալտածածկույթի իրականացման աշխատանքները. - Կազմակերպել Գոմաձոր տանող ճանապարհի փոսային նորոգման և Ուրենգոյ, Նալբանդյան փողոցների բազալտե ավազի լցման աշխատանքները.
Ռ. Ռաֆայելյանին`
- Համագործակցել ջրմուղի «Սևան» տեղամասի պատասխանատուների հետ և հետևել Էներգետիկների փողոցի կոյուղագծերի գործարկմանը և տալ տեղեկատվություն նախկին լվացքատան շենքի հարևանությամբ գործող դիտահորի վերաբերյալ.
ՃՇ բաժնին`
- Շարունակել գովազդային վահանակները թարմացման կամ հանման աշխատանքների կազմակերպումը. - Շարունակել կանգառների բարեկարգման հետ կապված աշխատանքները` համագործակցելով տնտեսվարողների հետ.
Համատիրության նախագահներին`
- Այն հատվածները, որտեղ հնարավոր չէ ասֆալտբետոնյա ծածկույթ կատարել, տեղադրել բազալտե ավազ / աշխատանքների պատասխանատու` Հ. Սահակյան /: |