Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ Սևան համայնքի միավորման արդյունքում Սևան համայնքի կազմում ընդգրկված նախկին գյուղապետարանների բյուջեների գրանցման համար անհրաժեշտություն է առաջացել կարգավորել համայնքի 2022թ. բյուջեն, ուստի համայնքի բյուջեում կատարել ներքոհիշյալ տեղաշարժերը՝ առանց խախտելու բյուջեի եկամտային ու ծախսային հավասարակշռությունը. 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու՝ 2022թվականի փետրվարի 8-ի՝ «Սևան համայնքի 2022թվականի բյուջեն հաստատելու մասին» N14-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածների /կցվում են/: 2. Համայնքի ընդհանուր բնույթի ծախսերի հաշվից /բաժին 01, խումբ 1, դաս 1, հոդված /, 1000.0 հազ. դրամի չափով վճարել ձեռք բերվող ազոտական պարարտանյութի գների տարբերությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և փոխհատուցել պարարտանյութը տեղափոխող ֆիզիկական անձանց ծախսերը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |