Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` 1. Սևան համայնք, գ.Սեմյոնովկա, 1-ին փողոց թիվ 51 / 1 հասցեում գտնվող /վկայական` 28042023-05-0045/ 179.78քմ մակերեսով ավերակ շինությունը, զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.0432հա մակերեսով, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողամաս` նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ` գործառնական նշանակության հողատարածքն օտարել աճուրդային կարգով, հողի մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքը, իսկ ավերակ շինության մեկնարկային գինը` ըստ լիցենզավորված կազմակերպության կողմից ներկայացված գնահատման արդյունքների։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |