Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով` 1. Սևան համայնք, գյուղ Վարսեր, Երևան-Սևան մայրուղի 56-57 կմ, 133 հողամաս հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 7.1հա մակերեսով /կադաստրային ծածկագիր` 05-086-0599-0003/ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակություն ունեցող հողամասը կառուցապատման իրավունքով «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊԸ-ին տրամադրելուն տալ համաձայնություն ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |