Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով` 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության համար վարձավճար սահմանել տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված չափը ըստ բնակավայրերի` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |