Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16)-րդ ենթակետի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Ռուբեն Այվազյանի դիմումը՝ Սևան համայնք, ք. Սևան, Շինարարների փողոց, 3 շենք, 6 հասցեում գտնվող բնակարանն իր ընտանիքին անհատույց հատկացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ Ռուբեն Այվազյանն իր ընտանիքի հետ մշտապես բնակվել է նշված հասցեում, որի վերաբերյալ առկա են համապատասխան փաստաթղթեր, 1. Սևան համայնք, ք. Սևան, Շինարարների փողոց, 3 շենք, 6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն ճանաչված /վկայական՝ 13062023-05-0026/ 77.99քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել /նվիրել/ ք. Սևան, Շինարարների փողոց, 3 շենք, 6 բնակարան հասցեի բնակիչներին Ռուբեն Այվազյանին, Եվգեն Խաչատրյանին և Լիլիթ Այվազյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |