Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 28.12.2023թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման 1-ին Գլխի 8-րդ և 2-րդ Գլխի 28-րդ կետերով, հաշվի առնելով այն, որ 2024թվականի մայիսի 29-ին Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում տեղի է ունեցել «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ի կողմից Լճաշեն բնակավայրի բազալտի հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկում, որի վերաբերյալ առկա են համապատասխան արձանագրություն և տեսաձայնագրություն, 1. «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ի կողմից Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի բազալտի հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրությանը տալ նախնական համաձայնություն՝ հաշվի առնելով հանրային 1-ին քննարկման արձանագրային եզրակացությունը, հանրային քննարկման մասնակիցների դրական կարծիքը, ընկերության կողմից նախատեսվող գործունեության ուղղվածությունը, բնակավայրի համար նախատեսվող սոցիալ-տնտեսական բաղադրիչի առկայությունը, նոր ներդրումների կանխատեսումները, ներկայացված հիմնավորումները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |