Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ 1. Սևան համայնքի ավագանու` 22.09.2022թ. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր, Գեղամավան, Գագարին, Ծաղկունք բնակավայրերի` համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում գտնվող բուժական-մանկաբարձական կենտրոններին տրամադրված տարածքներն անհատույց ու անժամկետ օգտագործման հանձնելու մասին» N82-Ա որոշման մեջ կատարել փոփոխությունները` 1) «65.54քմ» բառերի փոխարեն կարդալ «34.84քմ» բառերը; 2) «90քմ» բառերի փոխարեն կարդալ «58.64քմ» բառերը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |