|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2023 թվականի N 81-Ա |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 20-րդ, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ կետի պահանջներով` 1. Սահմանել, որ Սևան համայնքի բնակավայրերի աղբահանությունը և սանիտարական մաքրումը իրականացվում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով: 2. Հաշվի առնելով «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հնարավորությունները` թույլատրել համայնքի առանձին գյուղական բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնել ՀՈԱԿ-ի միջոցով` վարձակալական հիմունքներով: 3. Համայնքի աղբահանության հաշվառման, վարձավճարների գանձման վարձավճարների բյուջե վճարման պարտականությունների իրականացման իրավասությունը վերապահել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին: 4. Առաջարկել բնակավայրերի վարչական ղեկավարներին` 1) Գույքագրել բնակավայրերում առկա արտոնված և չարտոնված աղբավայրերը. 2) Վերացնել չարտոնված, չշահագործվող աղբավայրերը դրանք` ծածկելով հողաշերտով, ապահովելով վերահսկողություն դրանց հետագա չշահագործման համար: 5. Գործող օրենսդրության համաձայն` համայնքում շինարարական և ըստ զանգվածի աղբի տեղափոխման, տեղադրման վայրի թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը, այդ թվում` գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարի ներկայացմամբ: 6. Շինարարական և ըստ զանգվածի աղբի վարձավճարը գանձվում է համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վարձավճարի հիման վրա: 7. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել խոշոր զանգվածի և շինարարական աղբի տեղադրման, տեղափոխման համար թույլտվություն տալ նաև վարձակալական հիմունքներով աղբահանություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին: 8. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |
Կողմ -18 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|