Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 81
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 81


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 20-րդ, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ կետի պահանջներով` 

1. Սահմանել, որ Սևան համայնքի բնակավայրերի աղբահանությունը և սանիտարական մաքրումը իրականացվում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով:
2. Հաշվի առնելով «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հնարավորությունները` թույլատրել համայնքի առանձին գյուղական բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնել ՀՈԱԿ-ի միջոցով` վարձակալական հիմունքներով:
3. Համայնքի աղբահանության հաշվառման, վարձավճարների գանձման վարձավճարների բյուջե վճարման պարտականությունների իրականացման իրավասությունը վերապահել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին:
4. Առաջարկել բնակավայրերի վարչական ղեկավարներին`
1) Գույքագրել բնակավայրերում առկա արտոնված և չարտոնված աղբավայրերը.
2) Վերացնել չարտոնված, չշահագործվող աղբավայրերը դրանք` ծածկելով հողաշերտով, ապահովելով վերահսկողություն դրանց հետագա չշահագործման համար:
5. Գործող օրենսդրության համաձայն` համայնքում շինարարական և ըստ զանգվածի աղբի տեղափոխման, տեղադրման վայրի թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը, այդ թվում` գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարի ներկայացմամբ:
6. Շինարարական և ըստ զանգվածի աղբի վարձավճարը գանձվում է համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վարձավճարի հիման վրա:
7. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել խոշոր զանգվածի և շինարարական աղբի տեղադրման, տեղափոխման համար թույլտվություն տալ նաև վարձակալական հիմունքներով աղբահանություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:
8. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner