Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 10.05.2023թ. N 38 եզրակացությունը՝ 1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզ Սևան համայնքի /Զովաբեր բնակավայր/ գլխավոր հատակագծում կատարված հետևյալ փոփոխությունը՝ 1) «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, 05-035-0046-0019 կադաստրային ծածկագրով, 0.015հա մակերեսով բնակավայրերի` նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողի նպատակային և գործառնական նշանակությունը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, կապի` գործառնական նշանակության՝ բջջային կայան կառուցելու նպատակով։ 2. Նշված փոփոխությունն արտացոլել Զովաբեր /բնակավայրի/ գլխավոր հատակագծում և ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |